Նախագահ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ

Լուրեր

12.06.2026 | 18:06
Ուկրաինան մտադիր է արևմտյան դաշնակիցներից ևս 20 միլիարդ դոլարի ռազմական օգնություն խնդրել. Politico
12.06.2026 | 17:58
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
12.06.2026 | 17:46
«Պետրոս Ղազարյանի մոտ թեկնածուներ կային, որոնց հարցազրույցը մինչև կես ժամ էր, մյուսինը 1,5 ժամ»․ Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.06.2026 | 17:43
ՖԻՖԱ-ն ու Adidas-ը ներկայացրել են ԱԱ-2026-ի անհատական մրցանակները․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.06.2026 | 17:40
Բրիտանիան ողջունում է ՀՀ-ում ընտրությունների կազմակերպումը և շնորհավորում Նիկոլ Փաշինյանին
12.06.2026 | 17:34
Առավոտյան շոու բեմադրեցին, որպեսզի շեղեն հասարակության ուշադրությունը. Արեգնազ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 17:29
Երրորդ փոխվարչապետի հաստիք ստեղծելու քննարկումներ չկան. վարչապետի խոսնակը հերքում է
12.06.2026 | 17:21
Անիմաստ է լռության օրվա պահպանումը. արհեստական սահմանափակում է. Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.06.2026 | 17:16
Առաջիկա ժամերի ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրի և Ապարան համայնքներում․ Լևոն Ազիզյան
12.06.2026 | 17:12
ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի ստորագրման արարողությունը, հավանաբար, կկայանա Ժնևում
12.06.2026 | 17:03
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
12.06.2026 | 16:59
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.06.2026 | 16:55
ԱԱ-2026-ի բացման խաղի ժամանակ գերմանացի երկրպագու է մահացել ստադիոնի մոտ
12.06.2026 | 16:49
Կիևյան կամրջով երթևեկությունը կդադարեցվի ավելի քան 2 ամսով
12.06.2026 | 16:43
Ինչ է պատասխանել ԿԸՀ-ն` վերաքվեարկություն կազմակերպելու հարցով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ:

Այցի շրջանակում Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն ղեկավարության հետ: Քննարկումների առանցքում կլինեն փոխշահավետ համագործակցության զարգացման օրակարգին առնչվող հարցեր: Անդրադարձ կլինի նաև նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին:

Նախագահ Սարգսյանի հանդիպումների կարևորագույն թեմաներից կլինեն նաև միջուկային էներգետիկայի, նորագույն տեխնոլոգիաների, սննդի անվտանգության ոլորտները, ինչպես նաև համագործակցությունը գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում:

Հայաստանի նախագահն Աբու Դաբիում կմասնակցի «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումին և հանդես կգա որպես գլխավոր բանախոս: «Աբու Դաբի կայունության շաբաթն» անցկացվում է 2008 թվականից: Այն գլոբալ հարթակ է, որը միավորում է պետությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, հեղինակավոր փորձագետների, գիտնականների, գործարարների՝ աշխարհի կայուն զարգացման գլոբալ մարտահրավերներն ու հրատապ խնդիրները քննարկելու նպատակով: Համաժողովի բացմանը մասնակցելու են շուրջ 4000 պատվիրակներ ավելի քան 175 երկրներից, այդ թվում՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, դիվանագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, խոշոր ձեռնարկատերեր:

Համաժողովն այս տարի անդրադառնալու է կլիմայական փոփոխություններին ու դրանց հետևանքներին, էներգետիկայի, սննդի անվտանգության խնդիրներին, առողջապահության ոլորտում նորարարությունների ու բիոտեխնոլոգիաների կիրառությանը, արհեստական բանականությանն ու երիտասարդությանը վերաբերող հիմնահարցերին:

Հեղինակավոր համաժողովի նախորդ բանախոսների թվում են եղել ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը, Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, Շվեդիայի թագաժառանգ արքայադուստր Վիկտորիան և այլք:

Նախագահ Սարգսյանը երկկողմ հանդիպումներ կունենա ֆորումին մասնակցելու նպատակով Աբու Դաբի ժամանած այլ երկրների նախագահների ու կառավարությունների ղեկավարների՝ մասնավորապես Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի, Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի, Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչի և այլոց հետ: