Կնոջը վիրավորելը՝ առավել ևս նրա սեռը թիրախավորելով, բացարձակ մերժելի երևույթ է. ՄԻՊ

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կնոջը քաղաքական կամ ցանկացած այլ քննարկման շրջանակում վիրավորելը, առավել ևս նրա սեռը թիրախավորելով, համարում է բացարձակ մերժելի երևույթ: Թաթոյանն այս մասին գրառում է կատարել իր Ֆեյսբուքի էջում՝ ի նկատի ունենալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին նույն խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի կողմից ուղղված հայտնի հայտարարությունը:

«Կնոջը քաղաքական կամ ցանկացած այլ քննարկման շրջանակում վիրավորելը՝ առավել ևս նրա սեռը թիրախավորելով ու դա այնպես անելը, որ վիրավորանք հասցվի նրա անձնական կամ ընտանեկան կյանքին, բացարձակ մերժելի երևույթ է։ Էլ չեմ խոսում այն մասին՝ որքան անընդունելի է, երբ դա արվում է հանրային պաշտոն զբաղեցնող անձի կողմից, ով անմիջական պատասխանատվություն ունի պայքարելու կարծրատիպերի դեմ ու խրախուսելու կանանց դերը որոշումների կայացման գործում»,-գրել է Թաթոյանը:

ՄԻՊ-ը նաև նշել է, որ Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որպես իր գործընկեր, կարևոր ներդրում է ունեցել մեր ծրագրերի իրականացմանը։ Թաթոյանը շեշտել ՝ կանանց նկատմամբ մեր հասարակությունում պետք է լինի արժանապատիվ, հավասար վերաբերմունք։