Ըմբիշ Գևորգ Մխեյանը դարձել է Թախթիի մրցաշարի արծաթե մեդալակիր

Լուրեր

16.02.2026 | 19:30
Թափուր տեղ՝ ՍԴ-ում․ Հրայր Թովմասյանն այլևս դատավոր չէ
16.02.2026 | 19:13
IDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում
16.02.2026 | 19:00
Կաթողիկոսին կարող են ձերբակալել, եթե ՔՊ-ն հաղթի հունիսի 7-ին․ մեղադրանքի առաջադրումը կանխատեսելի էր․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 18:48
Հարություն Հարությունյանն ավարտեց ելույթը ձմեռային Օլիմպիական խաղերում
16.02.2026 | 18:43
Հայաստանից 2 եպիսկոպոս մեկնել է Ավստրիա
16.02.2026 | 18:28
ՀՔԱՎ-ը կբողոքարկի Վ․ Սոլովյովի հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ չնախաձեռնելու որոշումը
16.02.2026 | 18:26
Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդից հեռացրել է Սերգեյ Իվանովին, որը 2007թ․ համարվում էր նրա հնարավոր իրավահաջորդը
16.02.2026 | 18:15
Կենսաթոշակների վճարման նոր կարգ․ ինչ է փոխվում ապրիլի 1-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 18:10
ԱՄՆ-ի հետ բանակցություններին ընդառաջ՝ Իրանը զորավարժություններ է անցկացնում Հորմուզի նեղուցում
16.02.2026 | 18:02
Ռուբեն Վարդանյանի «դատավճիռը» կհրապարակվի վաղը // Ադրբեջանից ՀՀ ներկրումը հունվարին՝ շուրջ 2,5 մլն․ ԼՈՒՐԵՐ
16.02.2026 | 17:53
Նավալնիի հիշատակի միջոցառումներ են տեղի ունենում ամբողջ աշխարհում. Ռուսաստանում ձերբակալվածներ կան
16.02.2026 | 17:49
Թալինի բենզալցակայաններից մեկում պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը մեկուսացվել է
16.02.2026 | 17:37
Վաղը տեղի կունենա երկնային ամենահետաքրքիր երևույթներից մեկը՝ Արեգակի օղակաձև խավարումը
16.02.2026 | 17:26
ՀՀ ԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի․ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
16.02.2026 | 17:15
Խաբիբ Նուրմագոմեդովը տարեկան 46 միլիոն դոլար եկամուտ կունենա ԱՄԷ-ում
Բոլորը

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը նորից մեդալ է նվաճել Իրանի միջազգային մրցաշարում. այս մասին հայտնում է ֆեդերացիան: 70 կգ քաշային Գևորգ Մխեյանը արծաթե մեդալ նվաճեց Թեհրանում ավարտված Թախթիի Գավաթի 40-րդ խաղարկությունում։

Նույն քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Արման Անդրեասյանը։

Բրոնզե պարգևի են արժանացել նաև 74 կգ քաշային Խաչատուր Պապիկյանը և 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը։

Հայ ազատ ոճայինները հայրենիք են վերադառնում 6 մեդալով՝ 2 արծաթե և 4 բրոնզե։

Նախօրեին 57 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր էր դարձել Արսեն Հարությունյանը, իսկ նույն քաշային կարգի բրոնզե մեդալը բաժին էր հասել Միհրան Ջաբուրյանին։