ՀԿ-ների մասին օրենքում փոփոխությունները գնահատվում են որպես անհարկի միջամտություն հասարակական կազմակերպությունների գործունեությանը՝ պետության կողմից. ՀՔԱՎ

Լուրեր

11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2019 թվականի օգոստոսի 30-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման  դրվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:  Կառավարությունը, ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասով, 2019 թվականի դեկտեմբերի 5-ին   հավանության արժանացրեց այն:

Նախագծով բոլոր հասարակական կազմակերպությունները (ՀԿ) պարտավորեցվում են  իրենց գործունեությունը, այդ թվում և՝ տարեկան ֆինանսական հաշվետվությունները, դարձնել հրապարակային՝ անկախ ֆինանսավորման աղբյուրներից և ձևից: Նախագիծը պարտադրում է ՀԿ-ներին Պետական եկամուտների կոմիտեին առանձին հաշվետվություն ներկայացնել կազմակերպության ղեկավարի, անդամների և կամավորների թվի, ստացած գումարների և դրանց ծախսի, իրականացված և իրականացվող ծրագրերի նպատակների և կարգավիճակի մասին:

Նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով Փողերի լվացման ֆինանսական գործողությունների աշխատանքային խմբի՝ ՖԱԹՖ  (FATF /Financial Action Task Force on Money Laundering) 8‑րդ հանձնարարականի պահանջները, որոնց էլ համապատասխանեցվել է այն։ Համաձայն այդ հանձնարարականի՝ Երկրները պետք է ուսումնասիրեն ահաբեկչության ֆինանսավորման նպատակով չարաշահման ռիսկի ենթակա կազմակերպություններին առնչվող օրենքների և կանոնակարգերի համարժեքությունը:

ՀԿ-ների ֆինանսավորման, դրա ընթացակարգի, ֆինանսական հաշվետվությունների մասին միջազգային պրակտիկան ենթադրում է, որ ՀԿ-ների գործունեության նկատմամբ օրենսդրական վերահսկողությունը, այդ թվում՝ ֆինանսավորման և դրանց վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու բեռի սահմանումը, պետք է լինի իրավաչափ, բխի Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների  պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 11-րդ  հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերից:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, հանդես գալով «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծում առաջարկություններով, խնդիր է տեսնում ՀԿ-ների գործունեության վերաբերյալ հաշվետվությունների հրապարակման պահանջի իրավաչափության առումով և կարծում, որ նախագծով նախատեսված հաշվետվություն ներկայացնելու պահանջն անհարկի միջամտություն է պետության կողմից: Այն կարող է գնահատվել որպես ՀԿ-ների գործունեության խոչընդոտում:

Եթե  օրենքի նպատակն ուղղակի ՀԿ-ների գործունեության թափանցիկության ապահովումն ու հանրայնացումն է, ժողովրդավարական հասարակությունում այն չի կարող դիտարկվել իրավաչափ ու  անհրաժեշտ: Հասարակական կազմակերպություններն իրենք պետք է որոշեն՝ ինչ ծավալով և ինչ եղանակով հանրությանն իրազեկեն իրենց գործունեության բնույթի և աշխատանքների վերաբերյալ:

ՀՔԱՎ գրասենյակը, հղում անելով Վենետիկի հանձնաժողովի դիտարկումներին՝ ՀԿ-ների գործունեության սահմանափակման իրավաչափության առումով, արձանագրում է, որ ներկայացված նպատակն իրավաչափ չէ, առավել ևս անհասկանալի է, թե ինչու է հաշվետվությունների հավաքագրման և հրապարակայնացման լիազոր պետական մարմին ընտրվել հենց Պետեկամուտների կոմիտեն: Մենք կարծում ենք, որ պետության այս քայլը ՀԿ-ների գործունեության նկատմամբ վերահսկողություն է՝ քողարկված հրապարակայնության ապահովման անվան տակ:

Եթե Նախագծի իրական նպատակը հանցագործությունների բացահայտումն ու կանխումն է, կարծում ենք, որ  գործող հարկային վարչարարության միջոցներն ու գործիքակազմը բավարար են այդ ստուգումներն իրականացնելու և հանցավոր գործողությունները կանխելու կամ բացահայտելու համար:

Ամփոփելով վերոգրյալը՝ առաջարկում ենք վերանայել նախագծով նախատեսված փոփոխությունները և ՀԿ-ների գործունեության մասին հաշվետվություն ներկայացնելու պահանջ նախատեսել բացառապես այն դեպքերում, երբ ծրագիրն իրականացվում է հանրային միջոցներով:

Ամբողջական փաստաթուղթը՝ ԱՅՍՏԵՂ