ՔԿՀ-ներում արգելված իրերի և առարկաների դեմ հետևողական պայքարը շարունակվել է նաև տոնական և հետտոնական օրերին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջներն անշեղորեն պահպանելու նպատակով տոնական և հետտոնական օրերին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում իրականացվել է ուժեղացված ծառայություն, ինչի արդյունքում քրեակատարողական ծառայողների կողմից բացահայտվել են արգելված իրերի և առարկաների ապօրինի շրջանառության մի շարք դեպքեր։

«Մասնավորապես 2019 թվականի դեկտեմբերի 31-ին՝ ժամը 07։45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, բնակելի գոտու տարածքում հայտնաբերել են ներնետված փաթեթ, որում եղել են դրա ծանրությունն ապահովող 2 քար և առանձնացված 2 փաթեթ։ Վերջիններս պարունակել են 3,5 և 10,0 գրամ քաշերով սպիտակ դեղահաբեր, թմրամիջոց հիշեցնող ափիոնանման զանգված, ինչպես նաև անհիդրիդ հիշեցնող հեղուկով սրվակ։

2020 թվականի հունվարի 4-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում չնախատեսված խուզարկության արդյունքում դատապարտյալների կացարանում հայտնաբերվել է 27 լիտր ինքնաշեն գինու թուրմ։

Հունվարի 5-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Զ. Զ.-ին քաղաքացի Ա. Գ.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ հայտնաբերվել է թութունի հետ խառնված, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված։

Նույն օրը ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում կալանավորված անձ Բ. Գ.-ի անվամբ քաղաքացի Ս. Ա.-ի կողմից ներկայացված հանձնուքի զննությամբ մեկանգամյա օգտագործման պլաստմասե 11 բաժակներում հայտնաբերվել է մետամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 11 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված։

Հունվարի 8-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտում շրջայցի ժամանակ քրեակատարողական ծառայողները դատապարտյալ Ա. Գ.-ի մոտ նկատել են բջջային հեռախոս, որն առգրավվել է։ Հեռախոսի զննությամբ հայտնաբերվել է նաև 2 բաժանորդային քարտ։ Այնուհետ խցերում իրականացված չնախատեսված խուզարկությունների արդյունքում դարակի տակ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են բջջային հեռախոս և wi-fi սարք՝ 2 բաժանորդային քարտերով, ինչպես նաև 15 լիտր ինքնաթոր ոգելից խմիչք։

Հունվարի 8-ին և 9-ին ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում չնախատեսված խուզարկությունների արդյունքում կալանավորված անձ Գ. Հ.-ի տաբատի գրպանում հայտնաբերվել է  բջջային հեռախոս, իսկ խցերից մեկի պահարանում՝ ինքնաշեն եղանակով պատրաստված դանակի նմանվող առարկա»,- ասված է հաղորդագրությունում: