«Էրեբունի» ԲԿ տեղափոխված կալանավորին փորձել են սանհանգույցում թաքցրած թմրամիջոց փոխանցել

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ հունվարի 10-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Է. Ս.-ն ցանկացել է օգտվել հիվանդանոցի սանհանգույցից: ՔԿ հիմնարկի աշխատակիցների կողմից, ըստ սահմանված կարգի, սանհանգույցում նախապես իրականացված զննությամբ աղբամանի տակից հայտնաբերվել է պոլիէթիլենային  փաթեթ:

Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին: Ժամանած օպերատիվ-հետախուզական խմբի կողմից վերոնշյալ փաթեթի զննությամբ հայտնաբերվել են մարիխուանա թմրամիջոցին նմանվող 6,16 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, “Ципрофлоксацин” մակնշմամբ սրվակի մեջ լցված, հաշիշի յուղին նմանվող հեղուկ և ակնադիտորեն ֆենտանիլ հանդիսացող սինթետիկ թմրամիջոցով ներծծված մաշկային կպչուն ժապավեն, որը բժշկության մեջ կիրառվում է որպես հզոր ցավազրկող դեղամիջոց օնկոլոգիայով հիվանդների համար: Ի դեպ, նշված թմրամիջոցը մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն է ներկրվում հիմնականում ԱՄՆ-ից, սև շուկայում է հայտնվել վերջին շրջանում և թմրամոլների կողմից օգտագործվում է վերոնշյալ ժապավենը մաշկին ամրացնելու եղանակով:

Նախապատրաստվում են նյութեր: Հայտնաբերվածների բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: