«Քաղաքաշինության ոլորտում կոռուպցիան այսօր էլ աշխատում է, միգուցե ավելի քիչ»․ Սարհատ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
Բոլորը

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, ճարտարապետ-քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Դալմա մոլում» արձանագրված ցնցումներին, ինչի արդյունքում տարհանվեցին աշխատակիցներն ու այցելուները, տեսակետ հայտնեց, որ դա շենքների շահագործման կամ շինարարության ոլորտում եղած ընդհանուր խնդիրների դրսևորում է։

Պետրոսյանը հրաժարականից հետո տված հարցազրույցում խոսել էր Դալմայի այգիների տարածքում կառուցապատման հնարավոր խնդիրների մասին։ «Ամբողջ տարածքում 30-40 հազար բնակիչ ենք ունենալու։ Էդտեղ հսկայական հոսքեր են լինելու։  Մենք ինչպես միշտ ուշանում ենք համալիր հարցը քննակելուց։ Տալիս ենք թույլտվություն, հետո մտածում ենք՝ ինչ անել»,- նշեց նա։ Ճարտարապետը հիշեցրեց, որ այդպես եղել է Հյուսիսային պողոտայի, Գլխավոր պողոտայի կառուցապատումների ժամանակ։

«Այսօր էլ «Հին Երևան» ծրագիրն է վտանգված։ Դրանք 5-10 տարի հետո շատ թանկ են նստելու բոլորիս վրա»,-շեշտեց նա։

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավարի կարծիքով՝ «քաղաքաշինության ոլորտում 2-3 կետով հետընթաց ունենք մինչ հեղափոխությունը եղած վիճակից, որոնք կոպտագույն սխալներ են, էլ չասենք՝ դիլետանտական կամ թայֆայաբազության արդյունք են»։

Սարհատ Պետրոսյանի խոսքով՝ ինքը՝ որպես կադաստրի կոմիտեի ղեկավար, չուներ լիազորություն այդ հարցերը լուծելու համար, բայց բազմիցս  բարձրացրել է այդ հարցերը, իսկ խնդիրները լուծում չեն ստացել։

Ճարտարապետը դրական է վերաբերվում վարչապետի հայտարարությանը՝ Հանրապետության հրապարակի ներքևի պատմական շինությունները վերաբացելու մասին, սակայն չի կարծում, որ այս տարի դա հնարավոր է ներկա ներուժով։

«Տեսականորեն պետք է փակվի Հանրապետության հրապարակը տրանսպորտի համար, ամբողջովին պիտի փորվի հրապարակը, բացահայտվեն պատմական ժառանգության շերտերը, հետո պետք է որոշվի հայեցակարգը՝ ինչ ենք ուզում անենք հրապարակի հետ, որտեղ պիտի լինի և ժառանգության պահպանությունը, և մարդկային հետիոտն հոսքը և տրանսպորտի հոսքը»,- թվարկեց Պետրոսյանը՝ հավելելով․ «Եթե մենք սկսում ենք էս պրոցեսը, նվազագույնը 2-3 տարի ժամանակ է պահանջելու։ Արդյոք այսօր կառավարությունը, պետությունը, քաղաքը պատրա՞ստ է նման բան անել, թե՞ չէ, իսկ եթե մենք ուզենք էս տարի շըփ-թըփ անել, մենք փչացնելու ենք, կորցնելու ենք էդ պատմական ժանագությունը, որը շատ կարևոր է»։

Ուստի՝ ըստ Պետրոսյանի, պետք է այս պահին չմոտենալ հրապարակին։

Իր հրաժարականից հետո Պետրոսյանը խոսել էր «իշխանության մեջ կոռումպացվածության հասնող թայֆայականության ու դիլետանտության մասին»՝ մատնանշելով փոխվարչապետի խորհրդական Ավետիք Էլոյանին, ինչից հետո վերջինս դատի տվեց Պետրոսյանին։

Հարցին, թե ինչ ընթացք կա այդ գործից, Պետրոսյանը պատասխանեց, որ հայցը մերժվել է, քանի որ փաթեթն ամբողջական չի եղել, իսկ մերժումից հետո նոր փաթեթը չի ներկայացվել։

«Կարող եմ ենթադրել, որ կներկայացվի, կամ որ իրենց շահերից չի բխում, որ էս գործընթացը շարունակվի»,- նշեց Պետրոսյանը՝ հավելելով, որ «քաղաքաշինության ոլորտը տվել են դիլետանտներին և խայտառակ վիճակը, որ կա Հայաստանում,  հղի է շատ լուրջ հետևանքներով»։ Իսկ կառավարությունը, առաջնորդվելով թայֆայականությամբ, ընդունում է դիլետանտների նախագծերը։ Ինքն այսօր տեսնում է նաև ոլորտը չկարևորելու խնդիր։

Սարհատ Պետրոսյանը, որպես կոռուպցիայի օրինակ, մատնանշել էր այն, որ օրինակ, փոխվարչապետի խորհրդականի ընկերությունն է նախագծում Երևանում կառուցվելիք երկնաքերը։ Հետաքրքրվեցինք, թե ինչ է փոխվել իր հայտարարությունից հետո։ «Ոստիկանությունում փորձ արվեց սկսել ինչ-որ գործողություն, չգտան կոռուպցիոն և շահերի բախման տարրեր։ Բայց շատ հետաքրքիր է, որ մարդը Հանրային հեռուստատեսությամբ ասում է՝ դա իմը չէ, իմ եղբոր ֆիրման ա անում դա։ Բազմաթիվ նախկին պաշտոնյաներ, ում մենք համարում ենք կոռումպացված, իրենք էլ չէին անում, իրենց զոքանչների անունով էր, եղբոր տղաների անունով էր, որդիների անունով էին բիզնեսները գրանցում»,- նկատեց Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ Էլոյանի ընկերությունը ստեղծվել է հեղափոխությունից հետո։ « Հեղափոխությունից առաջ Ավետիք Էլոյանն ու իր եղբայրը Հայաստանի հետ կապ չեն ունեցել, հեղափոխությունից հետո,  ստանձնելով պաշտոնը,  բազմաթիվ խոշոր նախագծերի մաս են կազմել»,- նշեց Պետրոսյանը՝ հավելելով, որ մի օր դրա համար պատասխան են տալու։

Ավելին՝ Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավարի խոսքով՝ քաղաքաշինության ոլորտում կոռուպցիան վերացած չէ։ «Քաղաքաշինության ոլորտում կոռուպցիան այսօր էլ աշխատում է, միգուցե ավելի քիչ»,- ասաց Պետորսյանը՝ հավելով, որ հանրային թույլ կառավարման պայմաններում ունենալու ենք կոռուպցիոն երևույթներ։ Մեր հարցին, թե այսօր շինթույլտվությունների համար գումարներ պահանջո՞ւմ են, ասաց, որ եթե փաստեր ունենար, կդիմեր իրավապահներին, բայց «Խոսակցություններ օդում կան»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան