Ռուսաստանի վերջնանպատակը Արցախում խաղաղապահների տեղակայումն է՝ նոր ռազմաբազա Իրանի սահմանին. Անուշ Սեդրակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
Բոլորը

Տիկի՛ն Սեդրակյան, աշխարհը վերջին օրերին ապրում էր վերահաս պատերազմի վտանգի սպասումով՝ Իրան-ԱՄՆ դիմակայությամբ պայմանավորված։ Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը հետևեց ամերիկյան բազաների վրա իրանական հրթիռների արձակումը։ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարեց, որ ԱՄՆ-ն պատրաստ է Թեհրանի հետ խաղաղության, բայց Իրանը պետք է փոխի վարքագիծը։ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչն էլ ասել է, որ նոր ռազմական գործողություններ չեն ձեռնարկի։ Արդյո՞ք գործ ունենք կայուն խաղաղության հետ, որին ոչինչ չի սպառնում։

– Դեռևս 24 ժամ առաջ ես ասել եմ, որ դատելով Թրամփի փոփոխվող հռետորաբանությունից, սկզբում ինքը ասաց, որ իր հակահարվածը շատ կոշտ կլինի՝ անկախ նրանից՝ կա՞ն մարդկային զոհեր, թե՞ չէ, դրանից հետո փոխեց իր հռետորաբանություն: Այդ  ժամանակահատվածում ռուսական քարոզչամեքենան լայնածավալ սփռում էր զոհերի խնդիրը, բայց խայծը կուլ չտվեցին, մանավանդ, որ ջենտլմենական քայլ է արվել՝ արվել էր խոշոր զգուշացում մի քանի անգամ, որ մարդիկ կարողանան լքել այդ զորամիավորումների տարածքը և, Թրամփը գնահատելով այդ ժեստերը, ամենայն հավանականությամբ, հասավ իր ուզածին. Սոլեյմանին իսկապես վտանգ էր՝ սպասարկում էր մի ողջ ահաբեկչական ցանց և հիմա, չնայած միտում կա ասելու, որ այդ տենդենցը շարունակվելու է, ո՛չ։ Սոլեյմանին, այո՛, դուրս եկավ խաղից, և ես վստահ եմ՝ մի երկար ժամանակ ահաբեկչական ցանցը ուշքի չի գալու։

– Իրանի մասով ԱՄՆ-ի գլխավոր մտահոգությունը մնում է Թեհրանի միջուկային հավակնությունները: Դեռ 2018-ին ԱՄՆ-ն դուրս է եկել Իրանի հետ միջուկային պայմանագրից։ Թրամփը հայտարարեց նոր պատժամիջոցների մասին, որոնք կգործեն այնքան, քանի դեռ Իրանը չի հրաժարվել ատոմային զենք ունենալու մտքից: «Քանի դեռ ես պետության ղեկավար եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա»,- ասել է ԱՄՆ նախագահը: Ի՞նչ զարգացումներ սպասել։

– Սոլեյմանիի և Իրանի հիմնական խնդիրը շիայական կայսրության ստեղծումն է՝ ծովից ծով, որ հասնում է Իսրայելի սահմաններին, և զենքի մաքսանենգությունն այդ ահաբեկչական կազմակերպության հիմնական խնդիրն է, և շատ հաջող՝ սարերով, նեղուցներով այդ ահաբեկչական ցանցը սպասարկում է բոլոր բռնկուն օջախները Եմենում, Սիրիայում և այլն՝ ռուսական և իրանական արտադրության զենքով: Եվ հիմա պատկերացնում եք, եթե փոխվի այդ զենքի որակը և մտնի միջուկային կոմպոնենտը, մենք չենք փրկի քրիստոնեական-հրեական ռեգիոնը։ Եթե այդ զենքը տարածվի, դա այն վարակն է, որը կանգնեցնել չի լինելու։ Թրամփի կտրուկ հռետորաբանությունն արդարացված է։ Պատժամիջոցներն ինչքան խիստ լինեն… Իհարկե, Իրանը մեր լավ բարեկամն է, մենք շատ լավ հարաբերություն ենք պահպանում, բայց Իրանից զենքի արտահոսքը խփելու է նաև Հայաստանին, որովհետև իսլամական օղակը չի կարող հօգուտ մեզ սեղմվել։ Գործ ունենք կայուն անկայունության հետ, որը էլի վատ չէ։

– Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները մինչև հեղափոխությունը որակվել են ոչ արժանապատիվ՝ գույք պարտքի դիմաց գործարք, ամոթալի որակված գազային պայմանագիր, մեկ գիշերում Հայաստանը ԵՄ-ից կտրելն ու Մաքսային միություն մտցնելը։ Ձեր գնահատմամբ՝ հեղափոխությունից հետո ունե՞նք որակական տեղաշարժ։

– Արևմուտքի բարեհաճությունը մեր հանդեպ ավելացել է, բայց ռուսական գործոնը չի նահանջում։ Երեք պետականության հիմքեր կան, որոնցից մեկը պետական սահմանն է, եթե դու հարց ես դնում, թե ով է հսկում պետական սահմանը, քաղաքագիտության մեջ Թուրքիայի սահմանին դրված ռուսական ռազմաբազան կոչվում է վերջին սովետական ֆորպոստ, բոլոր տեղերի սահմանները վերացել են։ Մենք պետք է հասկանանք՝ այո՛, սրանք ճարահատյալ հարաբերություններ են, որոնք չենք կարող Հայաստանին օգուտ բերել։ Շատերը, այդ թվում՝ ես, կոչ են անում գնալ ռադիկալ քայլերի՝ ռուսական տիրապետությունից դուրս գալու համար: Ես էլ եմ դրան կողմ, բայց ես կողմ եմ խելամիտ ռադիկալությանը՝ այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը, այլընտրանքային երկաթուղիներ ունենալու, քանի դեռ մենք սրանց ու այլընտրանքային ռազմական ռեսուրսների մասին չենք մտածել, չենք կարող ասել, որ… հայ-ռուսական հարաբերություններում, այո՛, արժանապատիվ մոտեցում կա, մեր իշխանավորները չեն խոնարհվում ռուսական տիրապետության առաջ, ինչպես նախկինները, բայց դրա փաստական սյուները մնացել են անխախտ։

– Հոկտեմբերին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ Հայաստան այցի ընթացքում պարզ դարձավ, որ ռուսական ռազմաբազայի կարողությունները կրկնապատկվում են։ Սա որքանո՞վ է համապատասխանում Հայաստանի պետական շահերին։

– Ո՛չ, ինչպես նաև համահունչ չէ Սիրիա գնացած, այսպես կոչված, հումանիտար առաքելությունը։ Ինձ ոչ այնքան մտահոգում է իշխանական կեցվածքը, որքան հանրային։ Հիշո՞ւմ եք Պերմյակովի կողմից գյումրեցի ընտանիքի սպանության դեպքը, դա վերածվեց հակաիշխանական հզոր դեմոնստրացիայի, հետո ևս եղան այդպիսի օրինակներ, արդեն նոր իշխանությունների օրոք ռուսական ռազմաբազայի զինվորը սպանեց գյումրեցի հավաքարար կինը: Եվ հերիք չի, որ իշխանությունները ծածկադմփոց արեցին այդ փաստը, հասարակությունն էլ լռեց։ Ա՛յ, դա շատ վատ է։ Եթե միտված ենք սուվերեն հարաբերությունների ձգտող հանրություն ձևավորել, այդպիսի պահվածքն ուղղակի անընդունելի է: Եթե չկա Սերժ Սարգսյանը, ռուսական ռազմաբազայի հանցանքները ընդունելի՞ են: Ես դա չեմ ընկալում։

– Դե ասում են՝ ռուսական ռազմաբազան անվտանգային հարց է լուծում։

– Անվտանգային հարց որևէ մեկը չի լուծելու: Ես չեմ տեսնում այդ ռակուրսով, ժամանակակակից տեխնոլոգիաների պայմաններում այս ռազմաբազան կարող է ծառայել որպես անվտանգություն ապահովող երաշխիք, մանավանդ՝ ռուս-թուրքական բարեկամության պայմաններում։

– Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը պաշտպանում էր ԵՏՄ-ից Հայաստանը դուրս բերելու նախաձեռնությունը, ասելով՝ ԵՏՄ-ն ամենաթանձր ամպն է, որ կարող է Հայաստանի գլխին կուտակվել, իսկ ապրիլյան պատերազմը համարում էր ԵՏՄ-ի հետ համաձայնեցված, Փաշինյանը նշում էր. «Ռուսաստանի պարագայում պետք է հասկանալ՝ նա ո՞ւմ ռազմավարական գործընկերն է»: Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ փայլուն են հայ-ռուսական հարաբերությունները՝ ուղիղ մեջքով: Ինչպե՞ս եք Դուք գնահատում:

– Նիկոլ Փաշինյանին առանձնապես շատ չեմ մեղադրում նախնական իր հակառուսական քարոզչության համար, որովհետև, եկեք անկեղծ ասենք, Նիկոլ Փաշինյանի մոտ հակառուսական դեմարշները շատ կարճ տևեցին: Ինքը դրանից հետո խոսեց ԵՏՄ-ի անխուսափելիության մասին, հաշվետվողականության և ընդունելիության մասին, և Նիկոլ Փաշինյանի հակառուսական տրամադրվածություններն ամեն օրվա հետ նվազում էին, և ուղղակի ինձ զարմանալի է, որ նախկին իշխանությունները Նիկոլ Փաշինյանին մեղադրում են, այսպես կոչված, հակառուսական գործունեության մեջ: Դա այդպես չէ, ես նույնիսկ ասում եմ՝ իմպերիայի չարիքին դիմակայելու նույնիսկ փորձեր չեն արվում։ Այդ մեկը՝ վստահաբար։ Նիկոլ Փաշինյանին չէ, որ մեղադրելու է, այլ այն ընդդիմադիրներին, որոնք մինչև վերջ տանում էին ԵՏՄ-ին հակառակ գիծ, իսկ հիմա ձայները չի լսվում։ Ես ուղղակի զարմանում եմ՝ եթե դու ունես քաղաքական որոշակի սկզբունք և հրաժարվում ես այդ սկզբուքնից, ինչպես Նիկոլ Փաշինյանը, որ հիմնավորեց ինչ-որ ձև, բայց այս ընդդիմությունը չի էլ հիմնավորում իր՝ քաղաքական սկզբունքներից շեղվելը։

– Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի քաղաքականությունը մեծ դեր ունի Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, ու մասնավորապես՝ Արցախի հարցում։ Մինչ հեղափոխությունը սովորական էր դարձել Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումները, անգամ Լավրովյան պլանի մասին հայտնի դարձավ։ Արցախի հակամարտության լուծումը, ըստ Ձեզ, որքանո՞վ է Ռուսաստանի նպատակների մեջ տեղավորվում։

– Ռուսաստանի վերջնանպատակն Արցախում խաղաղապահների տեղակայումն է, իսկ ավելի ճիշտ՝ ևս մեկ ռազմաբազա մոտեցնելը Իրանի սահմանին, ունենալ այնտեղ հերթական բունը։ Արցախի իշխանությունները միշտ եղել են ռուսական գծին լոյալ, հետևորդ, և մենք պետք է հասկանանք մի բան՝ Ռուսաստանը Ղարաբաղի հաղթաթուղթն օգտագործելու է միայն հօգուտ իրեն, և մենք պետք է գոնե չթողնենք մեզ օգտագործել։ Արցախը Ռուսաստանի ձեռքին խաղացվող քարտ է, որը պատրաստ է էժան գնով տալ։ Ադրբեջանցիները վստահ են, որ Պուտինը Ղարաբաղը կարող է տալ իրենց։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան