ՀՀ օրնհերգի չհեռարձակման համար վարչական վարույթ չի հարուցվի

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Այսօր՝ հունվարի 9-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել է Հեռուստառադիոընկերությունների կողմից Ամանորի գիշերը ՀՀ օրհներգը չհեռարձակելու հարցը:

Նիստի ընթացքում Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշել է, որ զանգվածային լրատվության միջոցներում և համացանցում օրեր շարունակ քննարկումների առիթ էր հանդիսացել Հայաստանի Հանրապետության օրհներգը հեռուստառադիոընկերությունների կողմից Ամանորի գիշերը չհեռարձակելու հարցը:

Միաժամանակ նշելով, որ Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության կողմից թվով 8 հեռուստաընկերություններում («Արմենիա», «Արմնյուզ», «Ա-TV», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», «Նոր Հայաստան», «5-րդ ալիք», «Շանթ») իրականացրած մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ Ամանորի գիշերը ՀՀ օրհներգը հեռուստառադիոընկերությունների կողմից չի հեռարձակվել, որով խախտվել է օրենքի պահանջը:

Համաձայն «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի (Հոդված 4, 1-ին կետ, գ)ենթակետ) Հայաստանի Հանրապետության օրհներգը հեռարձակվում է ՀՀ տարածքում գործող բոլոր հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից անկախ սեփականության ձևից՝ Ամանորի գիշերը` Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո: Օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

Նիստի ընթացքում քննարկվել է նաև այն փաստը, թե համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի 60-րդ հոդվածի՝ իրավախախտման համար ինչ տուգանք է կիրառվում, սակայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով Ամանորի գիշերը` Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո Հայաստանի Հանրապետության օրհներգը չհեռարձակելու համար տուգանք նախատեսված չէ:

Արդյունքում ստացվում է, որ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված է, որ սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն, իսկ թե որ օրենքով սահմանված կարգով և որ մարմինն է լիազորված այն կատարելու նշված չէ, այսինքն առկա է օրենսդրական անորոշություն:

Քննարկելով առկա բոլոր փաստերը Հանձնաժողովն արձանագրել է, որ տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի խախտում, սակայն ղեկավարվելով Հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող օրենսդրությամբ Հանձնաժողովն իրավասու չէ կիրառել պատասխանատվության միջոցներ:

Հիմք ընդունելով վերը նշված հանգամանքները և ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով, 36-րդ հոդվածով, 44-րդ հոդվածի 1-ին մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշել է վարչական վարույթ չհարուցել, բայց միաժամանակ դիմել հեռուստառադիոընկերություններին՝ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված դրույթները պահպանելու պահանջով: