ՀՀ ԱՆ-ն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կալանավորի մահվան կապակցությամբ պարզաբանում է տարածել

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կալանավորված անձ Կարեն Ծաղիկյանի մահվան դեպքի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը:

« ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Կարեն Ծաղիկյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառվել է՝ սկսած 2018թ. մարտի 15-ից:

2018թ. դեկտեմբերի 4-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան և այդ պահից սկսած՝ մեղադրյալի (ամբաստանյալի) նկատմամբ խափանման միջոցի լուծման հարցը գտնվել է վարույթն իրականացնող մարմնի՝ դատարանի իրավասության շրջանակներում:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կալանքի հետ հիվանդությունների անհամատեղելիության հիմքով Կ. Ծաղիկյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ միջնորդություն չի ներկայացվել: Նման միջնորդություն ներկայացվել է դատական քննության շրջանակներում: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է, նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը ստացվել է 2019թ. դեկտեմբերի 20-ին:

Համաձայն եզրակացության` Կ.Ծաղիկյանի մոտ առկա են եղել մի քանի հիվանդություններ, որոնցից միայն «OD /աջ աչք/- բարձր աստիճանի բարդացած կարճատեսությունը, միոպիկ խորիոռետինոպաթիա, գլաուկոմայի կասկած, ֆակոսկլերոզ, բլեֆարիտ: OS /ձախ աչք/ ակնագնդի սուբատրոֆիա: Տեսողության սրությունը Vis OD մ.շ.դ.մ. /մատների շարժումը դեմքի մոտ/ ck sph – 10.25=0.01 PO3 (նշմարում է միայն կարմիր լույսը):  Vis OS=0 /զրո/, ՆԱՃ /ներակնային ճնշում/ OD 25-26 մմ/ս. ս.՝ ըստ Մակլակովի» ախտորոշումն է համապատասխանում ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման մեջ ընդգրկված «Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների» հավելված 2-շարքին:

Ըստ եզրակացության՝ «Կ.Ծաղիկյանի նկատմամբ արգելանքի տակ գտնվելու պայմաններում պատշաճ բժշկական օգնության տրամադրման հարցի պարզաբանումը չի մտնում սույն փորձաքննության իրավասության մեջ, այն ենթակա է պարզաբանման միջգերատեսչական հանձնաժողովի կազմով փորձաքննության միջոցով»:

Այսինքն՝ կալանքի հետ հիվանդությունների համատեղելիության կամ անհամատեղելիության հարցը կարող էր որոշվել միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննության արդյունքների ստացման հիման վրա:

Հարկ է ընդգծել, որ չնայած հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունն ստացվել է դեկտեմբերի 20-ին, սակայն գործով հաջորդ դատական նիստը նշանակված է եղել 2020թ. հունվարի 15-ին, այսինքն մինչ այդ հնարավորություն չի եղել քննարկելու ինչպես այդ եզրակացությունը, այնպես էլ դրանով պայմանավորված՝ Կ. Ծաղիկյանի խափանման միջոցի հարցը:

2020թ. հունվարի 7-ին, ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց»  քրեակատարողական հիմնարկում  Կ. Ծաղիկյանը մահացել է, ըստ նախնական տվյալների,  լրիվ այլ հիվանդության՝ «քրոնիկական երիկամային անբավարարություն, պոլիօրգանական անբավարարության» պատճառով։ Այսինքն, զուտ նախնական տեղեկատվությամբ՝ մահվան պատճառ հանդիսացած և փորձաքննության եզրակացությամբ նշված հիվանդությունները նույնը չեն: Այլ կերպ ասած՝ փորձաքննությամբ արձանագրված հիվանդությունն ու Կարեն Ծաղիկյանի մահը, ըստ նախնական տվյալների, առերևույթ պատճառական կապի մեջ չեն:

Միաժամանակ, Կ. Ծաղիկյանի մահվան դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, որի շրջանակներում լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ կպարզվեն ինչպես Կ. Ծաղիկյանի մահվան հանգամանքները, այնպես էլ նրա ախտորոշման ճշտությունը, ցուցաբերված բժշկական օգնության պատշաճությունը, իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հնարավոր հանգամանքները»,- ասված է հաղորդագրությունում: