Վարչապետի որոշմամբ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
Աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ։ Այս մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 220-րդ հոդվածով, 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 226-րդ հոդվածով՝ Աշխատանքային պարտականություններն ոչ պատշաճ կատարելու համար Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանի նկատմամբ կիրառել նկատողություն կարգապահական տույժի տեսակը»,- նշված է վարչապետի որոշման մեջ: