«2019-ին գրանցված շտապօգնության կանչերը 14․558-ով գերազանցում են 2018-ի կանչերին»․ «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն

Լուրեր

14.07.2026 | 16:38
Քաղցրաշեն գյուղում 13-ամյա աղջիկ է մահացել․ վարչական շրջանի ղեկավարը՝ դեպքի մասին
14.07.2026 | 16:26
Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադն արձագանքել է NYT-ի՝ վերջինիս Իսրայելի կողմից հավաքագրված լինելու մասին հրապարակմանը
14.07.2026 | 16:17
Ֆրանսիան պատմության ամենամեծ շքերթի ընթացքում ցուցադրել է ռազմական հզորությունն ու դաշնակիցների հետ միասնությունը
14.07.2026 | 16:14
«Կանաչ գոտուց դուրս եկանք, ասեցին՝ ոչ մի հյուրանոց»․ ինչ է պատմում Երևան-Մոսկվա չվերթի ուղևորը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 16:05
«Ալաշկերտը» մեկնեց Ղազախստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 16:01
Իրանը հայտնում է Բանդար Աբբասում և Բուշերում պայթյունների ու հարվածների մասին
14.07.2026 | 15:55
Գազամատակարարման պլանային դադարեցում Աղվերան բնակավայրում՝ հուլիսի 15-ին
14.07.2026 | 15:46
Կրեմլն Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ Ալիևի դիրքորոշումը «սխալ» է որակել
14.07.2026 | 15:38
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ
14.07.2026 | 15:29
Ղրղզստանն արգելել է նավթի և նավթամթերքի արտահանումը ԵՏՄ երկրներ
14.07.2026 | 15:20
Բաքվում պահվող հայ գերու կյանքը վտանգված է՝ ահազանգում է փաստաբանը // Երևան-Մոսկվա չվերթի խափանում․ ԼՈՒՐԵՐ
14.07.2026 | 15:12
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում» կնոջ մարմին է հայտնաբերվել
14.07.2026 | 15:02
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են թվայնացման և հանրային կառավարման ոլորտներում համագործակցության խորացումը
14.07.2026 | 14:50
Ուկրաինան և ԵՄ-ն անդամակցության բանակցությունների ևս մեկ կլաստեր են բացել
14.07.2026 | 14:42
Ռումինիա․ Էլինա Ավանեսյանը հաղթեց առաջին շրջանում
Բոլորը

2019 թվականին գրանցվել է շտապօգնության 262․441 կանչ, որը 14․558-ով գերազանցում է 2018 թվականի կանչերին։ Կանչերի արդյունքում 59․671 մարդ հիվանդանոց է տեղափոխվել։ Այս թիվը 5565-ով գերազանցում է 2018 թվականին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետարանի վերահսկողության տակ գտնվող «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

Նրա տեղեկացմամբ՝ 2019-ի ընթացքում գրանցված մանկական կանչերի թիվը 27․075 է, որը 506-ով գերազանցում է նախորդ տարվան։

Անդրադառնալով տոնական օրերին՝ դեկտեմբերի 30-հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում գրանցված շտապօգնության կանչերին, Թագուհի Սետփանյանը նշեց․ «Գրանցվել է 8146 կանչ, որը 304-ով ավելի է, քան անցյալ տարի։ 1657 հիվանդ տեղափոխվել է հիվանդանոց։ Մանկական կանչերի թիվը 798 է։ Հիավանդանոց է տեղափոխվել 276 երեխա, ինչը 23-ով ավելի է, քան նախորդ տարի։ Ամենաշատ կանչերը գրանցվել են հունվարի 6-ին՝ 976 կանչ, որից 220-ի դեպքում քաղաքացուն հիվանդանոց են տեղափոխել»։

Նրա խոսքով՝ տոնական օրերին պայթուցիկ նյութերի օգտագործման 9 դեպք է գրանցվել, որից 2-ը՝ երեխայի մասնակցությամբ, 7-ը՝ մեծահասակի։ 3 անձ հիվանդանոց է տեղափոխվել, մեկը՝ երեխա, 2-ը՝ մեծահասակ։

«Ոգելից խմիչքներ օգատգործելու 81 դեպք է գրանցվել, որից 34-ի դեպքում քաղաքացուն հիվանդանոց են տեղափեխել։ Սննդային թունավորմամբ գրանցվել է երկու դեպք»,- տեղեկացրեց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրենը։

Նելլի Մելքոնյան