Գործ չտալու մասին խոսողներն ամենամեծ գործ տվողներն են. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ենթադրում եմ, որ մեր քննարկման արդյունքում սոցիալական ցանցերում ակտիվանալու է ժողովրդին գործ տվող դարձնելու մղումների մասին խոսակցությունը, ես էլի ներողություն խնդրելով, որպես մարդ, որ հանգամանքների բերումով լայն շփում է ունեցել այդ ենթամշակույթը կրող շրջանակների հետ, ուզում եմ ասել, որ գործ չտալու մասին խոսողներն ամենամեծ գործ տվողներն են՝ այն պայմանով, որ դա նրանք անում են իրենց անձնական, կոնկրետ խնդիրներ լուծելու և իրենց անձնական շահագրգռությունների համար»,- Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ իրենց առաջարկն այն է, որ եկեք հանրային շահի համար մեր ունեցած տեղեկատվությունը, տեսածը և լսածը, անկախ այդ պահին մեր նեղ շահերին ինչքանով է հակասում, օգտագործենք մեր ներուժը հանրային շահի համար։

«Մեր գաղափարախոսությունն այն է, որ մենք պետք է որպես մի երկիր, որպես հանրություն, որպես ընտանիք մեր ընդհանուր գործերը կարգավորենք։ Երբ որ գաղափարը քննարկեցինք և կարգախոս առաջարկեցինք՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է», մեկնաբանություններ եղան, թե վարչապետն այս կարգախոսն առաջ քաշելով… դրա գաղափարախոսությունն այն է, որ հեսա Կառավարության ղեկավարը կստանա ժողովրդի հոր կարգավիճակ՝ մեզ հայտնի տրամաբանությամբ։ Մենք ասել ենք, որ ժողովրդի հայր կամ չգիտեմ ինչ լինելու հավակնություն չունենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։