Դեսպան Նազարյանը հավատարմագրերն է հանձնել Մալթայի Ինքնիշխան Ուխտի Արքայազն ու Մեծ Վարպետին

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Հունվարի 8-ին դեսպան Կարեն Նազարյանն իր հավատարմագրերը հանձնեց Մալթայի ինքնիշխան ուխտի արքայազն ու Մեծ վարպետ՝ Ֆրա Ջակոմո Դալա Տոռե Դել Տեմպիո Դի Սանգուինետոյին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հռոմում գտնվող Վարպետաց պալատում պաշտոնական արարողությանը հետևած հանդիպմանը Կարեն Նազարյանը Նորին Վսեմությանը և Ինքնիշխան խորհրդի անդամներին փոխանցեց Հայաստանի քաղաքական ղեկավարության ու հայ ժողովրդի ջերմ ողջույններն ու երախտագիտությունը Հայաստանում և աշխարհի տարբեր անկյուններում կարիքավորներին աջակցելու պատմական առաքելության իրագործման հարցում։

Դեսպան Նազարյանն իր պատրաստակամությունը հայտնեց ջանքեր ներդնել առավել զարգացնելու երկկողմ հարաբերություններն առողջապահության, պարենային անվտանգության, կամավորական գործունեության, աղետների ռիսկերի նվազեցման, սոցիալական ծրագրերի իրականացման ուղղություններով, որի համար լավ հիմք է հանդիսանում անցած տարի Հայաստանի Հանրապետության ու Մալթայի ինքնիշխան ուխտի կողմից վավերացված երկկողմ համագործակցության համաձայնագիրը։

Նորին Վսեմությունը բարձր գնահատեց հնամյա կապերի և առնչությունների հիման վրա ձևավորված փոխվստահելի հարաբերությունները՝ նշելով, որ քրիստոնեական նույնա­կունք արժեհամակարգն ամուր հիմք է հանդիսանում երկկողմ բարեկամական հարաբերությունների առավել զարգացման համար և իր հիացմունքը հայտնեց հայ ժողովրդի՝ զոհողությունների ու նվիրումի գնով հավատքը պաշտպանելու ու մշտապես իր առաջնթացը և բարօրությունը կերտելու կարողության առթիվ։

Հանդիպմանը, որին մասնակցում էին հնագույն հոգևոր Ուխտի կառավարության բարձրաստիճան անդամները, դեսպան Նազարյանը ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումների առնչությամբ պաշտոնական Երևանի տեսակետները՝ մեծապես արժևորելով Մալթայի ինքնիշխան ուխտի մոտեցումները Մերձավոր Արևելքում փոքրամասնությունների հանդեպ ոտնձգությունները և հանցագործությունները կանխարգելելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում հստակ դիրքորոշում որդեգրելու հարցերում։