Համաձայնագրից հատ առ հատ հանվել են այն կետերը, որոնք կարող էին զայրացնել Ռուսաստանին. Հովհաննես Իգիթյան

Լուրեր

13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
13.10.2026 | 20:29
Ավազակության համար հետախուզվող 44-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է
13.10.2026 | 20:14
Մերձավանում 24 ժամ ջուր չի լինի
13.10.2026 | 20:00
Էլի ենք ասում՝ Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետն է․ փողոցային պայքարի օրակարգ ունենք․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:45
Լարված մթնոլորտ, քանդված կրպակներ․ ի՞նչ են առաջարկում գործազուրկ դարձածներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:28
ՏԿԵ նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
13.10.2026 | 19:15
Վլադիմիր Վարդանյանը՝ «Հրայր Թովմասյան-2» սցենարո՞վ․ ով կընտրվի ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 18:56
ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ
13.10.2026 | 18:41
ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները
13.10.2026 | 18:25
Ավինյանի նոր աշխատավարձը՝ հին ամսականից ցա՞ծր․ քաղաքապետի վարձատրության հանելուկը
13.10.2026 | 18:19
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սրամ Խաչատրյան փողոցում
13.10.2026 | 18:10
Զինծառայող է վիրավորվել //Կաշառքի գործով ձերբակալություններ, այդ թվում՝ Գյումրիի երաժշտական քոլեջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
Բոլորը

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային տարբեր կառույցների փորձագետ Հովհաննես Իգիթյանի կարծիքով՝ ԵՄ-Հայաստան համաձայնագիրը հրապարկվեց, որպեսզի վերջ տրվի այդ առթիվ շահարկումներին:

«Ռուսական մամուլում հայտարարություններ էին արվում փաստաթղթի մասին, ընդ որում տպավորությունն այնպիսին էր, որ նրանք կարդացել են, իսկ մենք՝ ոչ: Ներկայացվում էր, որ սրանով միանգամից Հայաստանում օրենքներ կընդունվեն, ինչը հասարակության համար անընդունելի կլինի, կամ էլ կլինեն պարտադրանքներ՝ ատոմակայանը փակելու շուրջ»,- նշեց Իգիթյանը՝ հավելելով. «Համաձայնագրից հատ առ հատ հանվել են այն կետերը, որոնք կարող էին զայրացնել Ռուսաստանին»:

Համաձայնագրում առկա են մի շարք կետեր՝ ժողովրդավարության ամրապնդման, դատական անկախության ապահովման, կոռուպցիայի դեմ իրական պայքարի մասին, մինչդեռ Հայաստանի իշխանությունը անցած տարիներին որևէ առաջընթաց չի գրանցել այդ ուղղությամբ:

Հարցին, թե այս համաձայնագրով արդյոք դրանք կյանքի կկոչվեն և արդյոք չեն մնա որպես դեկլարատիվ պարտավորություններ, փորձագետը նախ նկատեց, որ համաձայանգրով ԵՄ-ն ոչ միայն խորհրդատվական օգնություն է ցուցաբերում Հայաստանին, այլև ֆինանսավորելու է այդ բարեփոխումների իրականացումը: «Մի փուլ ենք անցել, որ Հայաստանի իշխանությունը՝ իրենց կարծիքով հայկական խորամանկությամբ, ձևացնում էր, թե ինչ- որ բան է անում և այդ պրոեկտները գալիս էին: Այնպես չէ, որ ԵՄ-ն չէր տեսնում այդ խորամանկությունը, բայց հասկանալով, որ դժվար է սովետական երկրից անցնել ժողովրդավար, նորմալ համակարգի, նույնիսկ ԵՄ պաշտոնյաները փակում էին աչքերը՝ որոշ գումարների ոչ էֆեկտիվ օգտագործման առթիվ: Բայց դա չի կարող անընդհատ կրկնվել ու երկարատև լինել: Դրա համար այստեղ նաև մեխանիզմեր կան. գումարը կտրվի միայն այն ժամանակ, երբ որ կողմերը կտեսնեն, որ այն էֆեկտիվ է օգտագործվում»,- նշեց Իգիթյանը՝ եզրափակելով. «ԵՄ Հայաստան համաձայանգիրը չսոտարգրելու դեպքում Հայաստանը կկորցնի զարգանալու հնարավորությունը»:

Մանրամասները՝ դիտեք Հովհաննես Իգիթյանի հետ Factor.am-ի հարցազրույցում:

Մարինե Խառատյան