Նոր տարվա գիշերը օրհներգը եթեր չհեռարձակելու համար վաղը ՀՌՀ-ում վարույթ կսկսվի

Լուրեր

24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հանրային և մյուս մասնավոր հեռուստաընկերությունները որևէ պատասխանատվության չեն ենթարկվի հունվարի 1-ին ժամը 00:00-ին ՀՀ օրհներգը եթեր չհեռարձակելու համար: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Հեռուստառադիո հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պարզաբանելով, որ օրհներգը չհեռարձակելու դեպքում օրենքով սահմանված տույժ-տուգանք չկա:

Թեև նշենք, որ ՀՀ օրհներգի մասին օրենքում նշված է, որ օրհներգը հեռարձակվում է Հայաստանի տարածքում գործող բոլոր հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից` անկախ սեփականության ձևից, ամեն օր: Օրենքում հատուկ նշված է, որ Ամանորի գիշերն այն հեռարձակվելու է Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո: Տիգրան Հակոբյանը նշեց, որ օրենքի պահանջ կա, որ այն հեռարձակվի, բայց օրենսդրական բաց կա, թե ինչպես պետք է իրականացվի վերահսկողությունը, եթե այն չհեռարձակվի:

Հիշեցնենք, որ քաղաքական և հասարակական մի շարք գործիչներ քննադատեցին այն փաստը, որ Ամանորի գիշերը Նիկոլ Փաշինյանի տոնական ուղերձից հետո «Առաջին ալիքը» չհեռարձակեց ՀՀ օրհներգը:

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը մեզ տեղեկացրեց, որ Հ1-ից զատ նաև մյուս ՀԸ-ներն են վարչապետի ուղերձից հետո միանգամից ամանորյա համերգի առաջին կատարումը հեռարձակել: Այնուհանդերձ, վաղը ՀՌՀ-ում նիստ է հրավիրվելու, վարույթ են բացելու, որ թեմայի շրջանակներում արձանագրություն կազմեն:

Տիգրան Հակոբյանն ասում է, որ ՀՀ օրհներգը ֆիքսված ժամի հեռարձակելն անհեթեթ է: «Ուղիղ եթերներին խանգարող, այսօրվա տեխնոլոգիաներին դեմ մի բան է: Ճիշտ եք ասում, որ օրենքով նախատեսված է, բայց խախտման դեպքում սանկցիա չենք կարող կիրառել: … Դա փնթիություն է, երբ Հանրայինում պլանավորում էին եթերը, պետք է իրավաբանն ասեր՝ գիտեք 12-ին պետք է օրհներգը հնչի: Եթե վարույթը բացվի, ապա մենք միայն կարող ենք ՀԸ-ներին զգուշացնել, որ այդպիսի բան չի կարելի անել, ինչը կարող ենք նաև առանց բացելու ասել: Այս խախտման համար որևէ տուգանք չկա»,- ասաց նա:

Նարեկ Կիրակոսյան