Ջորջ Սորոսը «Տարվա բարերար» է ճանաչվել

Լուրեր

31.08.2026 | 23:00
Երևանում տեղադրվել է COP17-ի մեկնարկի հետհաշվարկի խորհրդանիշը
31.08.2026 | 22:44
Սեպտեմբերի 1-ին Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկացի ֆինանսիստ և բարերար Ջորջ Սորոսը Philantrophy Awards ամենամյա մրցանակաբաշխության արդյունքներով տարվա բարերար է ճանաչվել։

«Inside Philantrophy» լրատվական կայքի «Philantrophy Awards» ամենամյա մրցանակաբաշխությունը սկիզբ է առել 2014 թվականին։ Կայքը, որը տեղեկատվական հարթակ է բարեգործական մեծ հիմնադրամների և հարուստ նվիրատուների մասին, նպատակ ունի մեծացնել լայնամասշտաբ բարեգործությունների նկատմամբ վերահսկողությունը և դրանց թափանցիկությունը։

«Ոչ մի բարերար ավելի մեծ ջանքեր չի գործադրում աշխարհում ավտորիտարիզմի դեմ պայքարում, քան Ջորջ Սորոսը։ Կենտրոնական Եվրոպայում ակադեմիական ազատության նոր աջակցության համար նա շուրջ 800 միլիոն դոլար է ներդրել։ Ինչպես իր հայրենիքում, այնպես էլ արտերկրում նա այժմ ավելի մեծ պայքարի մեջ է, քան երբևէ»,- նշված է «Inside Philantrophy»-ի կայքում։

Հիշեցնենք, որ 2018 թվականին Ջորջ Սորոսն ամերիկյան «Financial Times» պարբերականի կողմից «Տարվա մարդ» էր ճանաչվել։ Ջորջ Սորոսն իր բարեգործական գործունեությունը սկսել է 1979-ին` կրթաթոշակներ տրամադրելով ռասսայական խտրականության ենթարկվող սևամորթ հարավաֆրիկացիներին: Սառը պատերազմից հետո նա իր բարեգործական գործունեությունն ընդլայնել է նաև Միացյալ Նահանգներում, Աֆրիկայում և Ասիայում` օժանդակելով բազմատեսակ նոր գործողությունների, որոնք ուղղված էին առավել հաշվետու, թափանցիկ և ժողովրդավարական հասարակությունների ստեղծմանը:

Ջորջ Սորոսի ղեկավարած «Բաց հասարակության հիմնադրամներ»-ն  ԱՄՆ-ի ամենամեծ բարեգործական հիմնադրամներից է: Այն ողջ աշխարհում աջակցություն է ցուցաբերում այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք պայքարում են արտահայտման ազատության, թափանցիկության, հաշվետու կառավարման համար, ինչպես նաև այն հասարակություններին, որոնք խթանում են արդարության ու հավասարության հաստատումը:

Հիմնադրամները գործում են 120 երկրում՝ տարեկան նվիրաբերելով շուրջ 1 միլիարդ դոլար: Մրցանակաբաշխության արդյունքներով՝ տարվա «աստղային» բարերար է ճանաչվել ամերիկացի դերասանուհի Մարիսկա Հարգիթեյը, որն իր «Joyful Heart» հիմնադրամի միջոցով պայքարում է, որպեսզի ԱՄՆ-ում տեղի ունեցած, բայց չստուգված բռնաբարությունների գործերը հետին պլան չմղվեն ու ավարտին հասցվեն։

Տարվա մարզական բարերարն, ըստ «Philantrophy Awards»-ի, ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ Ստեֆեն Քարին և նրա կինն են՝ «Սնվի՛ր, սովորի՛ր, խաղա՛» հիմնադրամից կատարած նվիրատվություններով։

Մրցանակաբաշխության արդյունքերով ամենախիզախ հիմնադրամ է ճանաչվել ամերիկյան «East Bay» համայնքային հիմնադրամը, որը զբաղվում է հասարակական շարժումների կազմակերպմամբ։ Տարվա բարեգործական քննադատ է ճանաչվել ամերիկացի միլիարդատեր Ջոն Արնոլդը։

Ըստ «Inside Philantrophy»-ի տեղեկության՝ Արնոլդը հորդորում է բարձրացնել մասնավոր հիմնադրամների պարտադիր վճարները։ Տարվա լավագույն բարեգործական գիրք է ճանաչվել Ֆիլ Բուչանանի «Giving Done Right։ Effective Philanthropy and Making Every Dollar Count»՝ «Ճիշտ արված նվիրատվություն։ Արդյունավետ բարերարություն և յուրաքանչուր դոլարի ճիշտ հաշվարկում» գիրքը։

Մրցանակաբաշխության հեղինակները նշում են, որ յուրաքանչյուրն, ով շատ գումար ունի և ցանկանում է աշխարհն ավելի լավը դարձնել, չպետք է սկսի նվիրատվություններ կատարել՝ մինչև չկարդա այս գիրքը։

Մրցանակաբաշխության կայքում հրապարակված հոդվածում նշվում է, որ վերջին տասնամյակն ԱՄՆ-ում բարեգործությունների համար ամենաակտիվ շրջանն է եղել։ 2010 թվականի օգոստոսին՝ Նյու Յորքում, Բիլ և Մելինդա Գեյթերը, ամերիկացի բիզնես մագնատ և ներդնող Ուորեն Բաֆեթի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրին «Giving Pledge» նախաձեռնությունն, ըստ որի՝ ԱՄՆ-ի ամենահարուստ ընտանիքները պետք է նվիրաբերեն իրենց ունեցվածքի առնվազն կեսը։ Հենց այդ ժամանակ էլ սկիզբ առավ խոշոր բարեգործությունների շարքը։ Միայն 2010 թվականին 400 հարուստ ընտանիքի նվիրաբերած գումարը 1․3 տրիլիոն դոլար կազմեց։ Այս պահին այդ թիվը 3 տրիլիոնի է հասել։

Նելլի Մելքոնյան