Իրանը դուրս է եկել միջուկային գործարքից և սպառնում է ԱՄՆ-ին ռազմական հարվածով

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի կառավարությունը հայտարարել է, որ հրաժարվում է Իրանի և միջազգային վեց միջնորդների կողմից 2015 թվականին կնքված միջուկային գործարքի սահմանափակումներից. հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Պաշտոնական Թեհրանը հայտարարում է, որ պատժամիջոցները վերացնելու դեպքում պատրաստ է վերադառնալ իր պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև իր որոշումը ուղղակիորեն կապում է ուրբաթ օրը բարձրաստիճան գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության հետ:

«Իրանը վերջնականապես կհրաժարվի միջուկային գործարքի սահմանափակումներից, առաջին հերթին ցենտրիֆուգների քանակի հետ կապված: Այսպիսով, իրանական միջուկային ծրագիրը արտադրության որևէ սահմանափակում չի ունենա»,- ասված է կառավարության հայտարարության մեջ:

Իրանի իշխանությունները հավելել են, որ կշարունակեն համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ և կվերադառնան միջուկային գործարքի իրենց պարտավորությունների կատարմանը, եթե հանվեն երկրի դեմ պատժամիջոցները և հաշվի առնվեն երկրի շահերը:

Բացի այդ, ինչպես հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, Թեհրանը պետք է հասնի նրան, որ ԱՄՆ-ը պատասխան տա գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար: