ԱԱԾ-ն ձերբակալել է այն սուտ տեղեկություն հրապարակողին, թե Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի հրամանատարին սպանելու կապացությամբ

Լուրեր

13.11.2026 | 17:39
Փաշինյանը կարճատև այցով վերադառնում է Երևան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
Բոլորը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացնում են, որ ԱԱԾ-ն հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում՝ պետության, հասարակության և անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող օգտատերերին։

«Մասնավորապես, ս.թ. հունվարի 3-ին, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր  հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը  տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։ Հրապարակայնորեն՝ ազգային, ռասայական և կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված նման բովանդակությամբ կեղծ լուրերի տարածումը, շահարկումը տեղեկատվական-քարոզչական դաշտում Էական վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը։ Վերջինս բերման է ենթարկվել և պարզաբանում ներկայացրել՝ իր կատարած գործողությունների վերաբերյալ։

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը ձերբակալվել է»,- ասված է հաղորդագրությունում: