Անկասկած կտուգանենք. փոխնախարարը՝ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացվող քայլերի մասին

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

«Իրավաբանական սուբյեկտների հետ շատ քիչ պայմանագրեր կան կնքված, ինչը նշանակում է իրավաբանական սուբյեկտների կողմից ձեռնարկվող աղբի և աղբահավաքության նկատմամբ որևէ պատշաճ վերահսկողություն չկար»,- այս մասին այսօր Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ասաց նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն՝ անդրադառնալով «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում առկա խնդիրներին:

Փոխնախարարի համոզմամբ՝ պատահական չէ, որ նախարարությունը ձեռնամուխ է եղել պայմանագրերի կնքմանը: «Ունենալով պայմանագիր մենք կունենանք քաղաքացիաիրավական հարաբերություններ՝ մի կողմից աղբ ձևավորողի, մյուս կողմից՝ աղբի հավաքման համար պատասխանատուի միջև»,- շարունակեց Վաչե Տերտերյանը:

Ինչ վերաբերում է աղբը չնախատեսված վայրում թափելու համար առաջիկայում սահմանվող տույժերին ու տուգանքներին, Տերտերյանը հայտնեց, որ առաջիկայում Ազգային ժողով կներկայացվի «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթ, որի շրջանակում էլ կսահմանվեն տուգանքի չափերը:

 

«Եթե անգամ ամեն խախտման համար մի հոդված գրենք, դա չի ենթադրում՝ ամեն ծխող երիտասարդի հետևից մի ոստիկան պետք է ման գա, որ տեսնի՝ աղբը որտեղ նետեց: Ուստի մենք պետք է ոչ թե մասսայաբար տուգանենք բոլորին, այլ մասսայաբար կրթենք»,- նշեց Տերտերյանը:

Հիշեցնենք՝ կառավարության հոկտեմբերի 12-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին հանձնարարեց ապահովել հոկտեմբերի 21-ին երրորդ համապետական շաբաթօրյակի կազմակերպումը։ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացված շաբաթօրյակների արդյունքում, ըստ Կարապետյանի, 2017 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ 2029 աղբանոցից մաքրվել կամ կոնսերվացվել է 1574-ը։