Հայաստանի և Իրանի արտգործնախարարները քիչ առաջ հեռախոսազրույց են ունեցել, քննարկել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

Հայաստանի և Իրանի արտգործնախարարները քիչ առաջ հեռախոսազրույց են ունեցել, քննարկել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Հայաստանի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ մարդկային զոհերի հանգեցրած իրավիճակի կապակցությամբ: Այս մասին այսօր՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում նշեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, ԱՄՆ-ն մեզ համար բարեկամ երկիր է, և այս իրավիճակում մենք չենք կարող ներքաշվել հակաիրանական կամ հակաամերիկյան գործողությունների մեջ: Մեր ուղերձն այն է, որ Իրանի և ԱՄՆ-ի մեր գործընկերները զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կվատթարացնեն մեր տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում առանց այդ էլ լարված իրավիճակը»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի համապատասխան մարմիններին հաձնարարականներ են տրված իրավիճակին հետևել: «Կառավարությունը և իրավասու պետական պաշտոնյաները 24 ժամ իրար հետ կապի մեջ են»,- ասաց վարչապետը:

Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը՝ մի խումբ լեռնագնացների հետ բարձրանում էր Գեղարքունիքի մարզի Արտանիշ լեռը: Նա նշեց, որ իր այդ քայլով կոչ է անում ինչպես Հայաստանում առողջ ապրելակերպին, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Նելլի Մելքոնյան