Հայտնի է ջրօրհներքի պատարագի խաչքավորի անունը

Լուրեր

14.07.2026 | 16:46
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
14.07.2026 | 16:38
Քաղցրաշեն գյուղում 13-ամյա աղջիկ է մահացել․ վարչական շրջանի ղեկավարը՝ դեպքի մասին
14.07.2026 | 16:26
Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադն արձագանքել է NYT-ի՝ վերջինիս Իսրայելի կողմից հավաքագրված լինելու մասին հրապարակմանը
14.07.2026 | 16:17
Ֆրանսիան պատմության ամենամեծ շքերթի ընթացքում ցուցադրել է ռազմական հզորությունն ու դաշնակիցների հետ միասնությունը
14.07.2026 | 16:14
«Կանաչ գոտուց դուրս եկանք, ասեցին՝ ոչ մի հյուրանոց»․ ինչ է պատմում Երևան-Մոսկվա չվերթի ուղևորը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 16:05
«Ալաշկերտը» մեկնեց Ղազախստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 16:01
Իրանը հայտնում է Բանդար Աբբասում և Բուշերում պայթյունների ու հարվածների մասին
14.07.2026 | 15:55
Գազամատակարարման պլանային դադարեցում Աղվերան բնակավայրում՝ հուլիսի 15-ին
14.07.2026 | 15:46
Կրեմլն Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ Ալիևի դիրքորոշումը «սխալ» է որակել
14.07.2026 | 15:38
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ
14.07.2026 | 15:29
Ղրղզստանն արգելել է նավթի և նավթամթերքի արտահանումը ԵՏՄ երկրներ
14.07.2026 | 15:20
Բաքվում պահվող հայ գերու կյանքը վտանգված է՝ ահազանգում է փաստաբանը // Երևան-Մոսկվա չվերթի խափանում․ ԼՈՒՐԵՐ
14.07.2026 | 15:12
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում» կնոջ մարմին է հայտնաբերվել
14.07.2026 | 15:02
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են թվայնացման և հանրային կառավարման ոլորտներում համագործակցության խորացումը
14.07.2026 | 14:50
Ուկրաինան և ԵՄ-ն անդամակցության բանակցությունների ևս մեկ կլաստեր են բացել
Բոլորը

Հունվարի 6-ին Սուրբծննդյան և ջրօրհներքի պատարագի խաչքավորը լինելու է Սարո Խուդավերդյանը: Այս մասին Factor.am-ին փոխանցեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Սարո Խուդավերդյանը Իտալիայից է, Միլանի եկեղեցական վարչության անդամ: Տեր Վահրամի փոխանցմամաբ՝ Հայ Եկեղեցու շքանշանակիր է և ազգային բարերար:

Factor.am-ը ներկայացնում է վերջին մի քանի տարիների խաչքավորներին, որոնք պատահական մարդիկ չեն եղել:

Հիշեցնենք որ, պաշտպանության նախկին նախարարներ՝ Սեյրան Օհանյանի և Վիգեն Սարգսյանի խաչքավորությունները մամուլում և ֆեյսբուքյան հարթակում սուր քննադատությունների առիթ էին դարձել:

2004 թ.- ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյան,

2005 թ. – Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյան,

2006 թ. – Արագածոտնի թեմի Չքնաղ գյուղի Սբ Ստեփանոս եկեղեցու բարերար Գառնիկ Հովսեփյան,

2007 թ. – կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյան,

2008 թ. – Մայր Աթոռ Սբ Էջմիածնի բարերար Հրաչ Թուֆայան,

2009 թ. – Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյան,

2010 թ. – ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան,

2011 թ. – ՀՀ շինարարների միության նախագահ, «Հորիզոն 95» ՍՊԸ տնօրեն, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի բարերար Գագիկ Գալստյան,

2012 թ. – Մայր Աթոռ Սբ Էջմիածնի բարերար, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջամբարջի,

2013 թ. – ակադեմիկոս Սեն Արևշատյան,

2014 թ. – Մայր Աթոռ Սբ Էջմիածնի բարերար Հայկ Մաղաքելյան,

2015 թ.- ազգային բարերար Սամվել Կարապետյան,

2016 թ. ԼՂՀ ՊԲ գնդապետ Ջալալ Հարությունյան,

2017 թ. ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյան,

2018 թ. ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյան,

2019 թ. ՀԲԸՄ Կենտրոնական խորհրդի անդամ, ՀԲԸՄ-Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյան

Նշենք, որ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով հունվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը Սուրբ պատարագ կմատուցի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։ Պատարագի սկիզբը՝ 10:30-ին։ Արարողության ավարտին կկատարվի ջրօրհնեքի կարգը։

Նարեկ Կիրակոսյան