ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Լուրեր

26.04.2025 | 19:11
Գոռ Շատվերյանը՝ սամբոյի Եվրոպայի առաջնության չեմպիոն
26.04.2025 | 19:06
Միլենա Առաքելյանը և Ջոն Օզմանյանը՝ սամբոյի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոններ
26.04.2025 | 19:00
Մեր իշխանությունը 30 տարի սարքած «տորթի վրայի բալն» է, վերարտադրվելն էլ գերխնդիրն է. Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2025 | 18:38
Սոնա Մնացականյանի վրաերթի 3-րդ տարելիցը. արդարադատության պահանջ. ՈՒՂԻՂ
26.04.2025 | 18:32
Իրանի նավահանգիստներից մեկում պայթյունի հետևանքով կան զոհեր
26.04.2025 | 18:07
Մանուշակ Խաչատրյանը և Գոռ Աղասարյանը՝ սամբոյի ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ
26.04.2025 | 17:57
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
26.04.2025 | 17:41
Վարչապետն Ապարանում ներկա է եղել Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը
26.04.2025 | 17:21
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
26.04.2025 | 16:54
Ադրբեջանի ԱԳՆ-ն շարունակում է մանուպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները. հայտարարություն
26.04.2025 | 16:36
Պայթյուն Իրանի նավահանգիստներից մեկում. կան հարյուրավոր տուժածներ
26.04.2025 | 16:23
ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է՝ կեղծ հատուկ կտրոն կամ ցանկացած այլ կեղծված փաստաթուղթ ներկայացնելը ունենալու է համապատասխան իրավական հետևանքներ
26.04.2025 | 15:55
Իրանի պաշտպանական կարողությունները ԱՄՆ-ի հետ բանակցությունների առարկա չեն. Իրանի ԱԳՆ խոսնակ
26.04.2025 | 15:35
Մոնտեվիդեոյի «Հայաստան» հրապարակում անցկացվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն
26.04.2025 | 15:15
Ծանրամարտի պատանիների և երիտասարդների ԱԱ-ում Հայաստանն ունի 7 մասնակից
Բոլորը

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է:

Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից) և Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դիլիջանի ոլորաններում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք գյուղերում ձյուն է տեղում:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Շինարարական աշխատանքներ են ընթանում

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.

Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն