«Վայր եմ դնում Արտաշատի քաղաքապետի լիազորություններս, բայց չեմ հեռանում Արտաշատից». Արգամ Աբրահամյան

Լուրեր

09.03.2026 | 12:49
Թրամփը հայտնել է, որ Իրանի հետ պատերազմի ավարտի հարցը կքննարկի Նեթանյահուի հետ
09.03.2026 | 12:40
Ֆինն Գերագուսյանն առաջին անգամ ընդգրկվել է «Սանդերլենդի» հայտացուցակում
09.03.2026 | 12:30
ԱԱԾ շենքի մոտ այրվող առարկա նետած անձին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
09.03.2026 | 12:22
Ադրբեջանն ու Իրանը վերսկսել են բեռնափոխադրումները
09.03.2026 | 12:10
Ալի Խամենիի որդին Իրանի նոր գերագույն առաջնորդ է ընտրվել // Նավթի գինը 26%-ով աճել է․ ԼՈՒՐԵՐ
09.03.2026 | 12:01
Տուժողի մտերիմն է հայտնել բնակարանում առկա գումարի ու թանկարժեք զարդերի մասին․ 7 անձ կալանավորվել է 
09.03.2026 | 11:55
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Ինդիան Ուելսի մրցաշարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.03.2026 | 11:50
ԱՄՆ-ը հայտնել է Իրանի դեմ պատերազմում 8-րդ ամերիկացի զինվորի զոհվելու մասին
09.03.2026 | 11:39
ԱԺ կին պատգամավորները և կին աշխատակիցները Մարտի 8-ի կապակցությամբ պարգևատրվել են
09.03.2026 | 11:27
ԻՀՊԿ-ն հավատարմության երդում է տվել Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդին
09.03.2026 | 11:17
Նավթի գինը 2022 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100 դոլարը
09.03.2026 | 11:11
30 մլրդ 341 մլն դրամ վնասի վերականգնում՝ Դատախազության հսկողությամբ քննվող քրվարույթներով
09.03.2026 | 10:53
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 9-ի դրությամբ
09.03.2026 | 10:38
Փեզեշքիանն Ալիևին վստահեցրել է, որ Իրանը կապ չունի Նախիջևանին հարվածի հետ
09.03.2026 | 10:30
Ռուսաստանից հացահատիկ տեղափոխող ևս մեկ գնացք այսօր Ադրբեջանի տարածքով կմեկնի Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջի գրառմամբ տեղեկացնում է, որ վայր է դնում քաղաքապետի իր լիազորությունները: Գրառումը՝ ստորև.

«Արտաշատի քաղաքապետի պաշտոնում աշխատեցի մեծ նվիրումով և պատասխանատվությամբ` ջանք ու եռանդ չխնայելով արտաշատցիներին տվածս խոստումները կատարելու և Արտաշատն ավելի գեղեցիկ և հարմարավետ դարձնելու համար: Չեմ պնդի, որ իրականացրել եմ բոլոր ցանկություններս ու երազանքներս մեր քաղաքի համար, բայց շատ բան արվեց իմ և արտաշատցիների համատեղ ջանքերով:

Վայր եմ դնում քաղաքապետի անչափ պատասխանատու լիազորություններս, նոր` ավելի ծանր պատասխանատվություն ստանձնելու Ազգային ժողովի պատգամավորի մանդատով սեփական քաղաքիս, մարզիս և պետությանս ծառայելու համար:

Շնորհակալ եմ Արտաշատի քաղաքացիներին` համատեղ աշխատանքի համար, շատ բան սովորեցի ձեզանից, իմաստացա և նորովի ընկալեցի կյանքը:

Շնորհակալ եմ, որ գնահատեցիք իմ նվիրումն ու աշխատասիրությունը, և խորհրդարանական ընտրություններին ինձ ևս վստահեցիք ձեր քվեն, որի պատիվը, խոստանում եմ` բարձր կպահեմ Ազգային Ժողովում:

Վայր եմ դնում Արտաշատի քաղաքապետի լիազորություններս, բայց չեմ հեռանում Արտաշատից, այլ` օգտագործելու եմ նոր լիազորություններս արդեն ոչ միայն Արտաշատի, այլ` մեր Արարատի մարզի և Հայաստանի առջև կուտակված խնդիրները լուծելու համար»,- գրել է նա: