Փոստանջյանը առանց թույլտվության ներխուժել է Տ. Մարգարյանի շտաբ, վնասել գույքը, քաշքշել աշխատակիցներին. ՀՔԾ-ում քրգործ հարուցելու հիմքեր են քննարկվում

Լուրեր

12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

16.05.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել են Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ արձանագրված ենթադրյալ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների  հրապարակումները, առերևույթ ընտրակաշառքի մասին վկայող փաստաթղթերը, ինչպես նաև Երևանի ավագանու թեկնածու Տ. Մարգարյանի շտաբում Զ. Փոստանջյանի մասնակցությամբ արձանագրված միջադեպի առթիվ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստված նյութերը` դրանցում նշված հանգամանքները պարզելու նպատակով. տեղեկացնում է ՀՀ ՀՔԾ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ստացված նյութերի համաձայն` Գ. Ս.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ Զ. Փոստանջյանն առանց թույլտվության ներխուժել է Երևանի ավագանու թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբ, վնասել այնտեղ գտնվող գույքը, քաշքշել աշխատակիցներին` խոչընդոտելով նրանց աշխատանքների իրականացմանը: Ահազանգի կապակցությամբ դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցներին Զ. Փոստանջյանը հայտարարել է, որ տվյալ շտաբում ընտրակաշառք է բաժանվում, ինչի կապակցությամբ նույնպես նախապատրաստվել են նյութեր:

Հատուկ քննչական ծառայությունում ստացվել են նաև «armtimes.com» լրատվական կայքից արտատպված «Մարգարյանի շտաբում «ՀԺ»-ի լրագրողը բռնության է ենթարկվել» և «news.am» լրատվական կայքից արտատպված «Փող են մտցրել Տարոն Մարգարյանի շտաբ. Փաշինյանը Տարոն Մարգարյանի շտաբերից մեկում է» հրապարակումները, ինչպես նաև նախընտրական շտաբում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութն ու վերջինիս կողմից մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակված` առերևույթ ընտրակաշառքի մասին վկայող փաստաթղթերը:

Հիշյալ հրապարակումների և փաստաթղթերի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր և քննարկվում քրեական գործ հարուցելու հիմքերը: Հատուկ քննչական ծառայությունը պարբերաբար տեղեկատվություն կհրապարակի ընտրախախտումներին առնչվող նոր հաղորդումների, դիմումների, դրանց վերաբերյալ նախապատրաստվող նյութերի ու քրեական գործերի մասին: