Ուղղաթիռից բարեմաղթանքներ՝ քաղաքի հյուրերի համար. Զբոսաշրջության կոմիտեն ամանորյա արշավ անցկացրեց

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն Ամանորին ընդառաջ Երևան այցելած զբոսաշրջիկներին, նաև քաղաքացիներին իր մաղթանքները հղեց՝ հետաքրքիր արշավով: Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի շրջակայքում երկու ուղղաթիռներ վերևից փուչիկներով բարեմաղթանքներ ուղարկեցին, կազմակերպիչները անցորդներին հյուրասիրեցին տաք հայկական գինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արշավը կայացավ դեկտեմբերի 26-ին:

«Նպատակն է պարզապես տարեվերջին մեր բարեմաղթանքը հղել բոլորին՝ Հայաստանի հյուրերին, քաղաքացիներին: Ճանաչողության բարձրացման բաղադրիչ չունի, սա ուղղակի ամանորյա բարի արշավ է»,-ասաց ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:

Հրապարակի գլխավոր տոնածառի դիմաց կազմակերպիչները զբոսաշրջիկներին ու քաղաքացիներին բաժանեցին բացիկներ՝ բարեմաղթանքներով, հյուրասիրեցին տաք հայկական գինիներ, իսկ DJ սանտաներն ապահովեցին տոնական երաժշտական մթնոլորտը: Քաղաքացիներն ու զբոսաշրջիկներն արշավի շրջանակում նկարվեցին նաև #discoverArmenia տաղավարում՝ նույն գրությամբ հեշթեքով:

Սաֆարյանը նշեց՝ այս տարի տոներին ակնկալում են զբոսաշրջիկների հոսքի աճ, քանի որ բավականին մեծ իրազեկվածության արշավ են իրականացրել Վրաստանում և Ռուսաստանում: «Ամանորյա տոները լինելու են ավելի բովանդակալից, հետևաբար դա կազդի թվային ցուցանիշների վրա: Ամանորյա միջոցառումների շրջանակում գրեթե ամեն երեկո տեղի են ունենալու համերգներ»,- ասաց նա:

Արշավին միացավ նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց՝ կարծում է, որ իրազեկման մեծ աշխատանք է տարվել, և միանշանակ նախատոնական և տոնական օրերին զբոսաշրջային մեծ ներհոսք է ակնկալում: Անդրադառնալով հնչող այն քննադատություններին, թե Երևանի քաղաքապետարանը քաղաքի զարդարանքների համար մեծ գումար է հատկացրել՝ Ավինյանն ասաց. «Յուրաքանչյուր ծախս իր արդյունավետությունն ապացուցում է ժամանակի ընթացքում։ Ես կարծում եմ, որ նմանատիպ դրական մթնոլորտ Հանրապետության հրապարակում դեռևս չենք ունեցել: Նույն քննադատությունը մենք լսում էինք WCIT-ի մեծ համերգի կազմակերպման ժամանակ, սակայն իրապես շատ բարձր մակարդակի միջոցառում էր ստացվել»։ Նա հավելեց՝ քննադատություններ կարող են լինել, սակայն ժողովրդի ընդհանուր տրամադրությունները վկայում են, որ ծախսերն արդարացված են: