«Ներքին զգացում ունեմ, որ ՀՔԾ աշխատակիցներն այս պահին քաղաքապետարանում են»․ Դավիթ Խաժակյան

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Այսօր զանգ ստացա ՀՔԾ-ից, հրավիրվեցի՝ վաղը ներկայացնելու բացատրություն, պաշտոնեական կեղծիքի և պաշտոնեական լիազորությունների չարաշահման գործի վերաբերյալ։ Այս մասին ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ընթացքում։

«Հիշում եք, որ պաշտոնական լիազորություններն անցնելու վերաբերյալ այն կարգադրության մեջ, որը քաղաքապետն արձակել էր, լիազորությունները սկզբում դրվել էին Հրաչյա Սարգսյանի վրա, այնուհետև՝ Հայկ Սարգսյանի, որն իրավունք չուներ դրանք իրականացնելու։ Փաստացի, կարգադրության մեջ գրվեց, որ Հրաչյա Սարգսյանը պետք է լիազորությունները վերապահի Հայկ Սարգսյանին՝ քաղաքապետի հանձնարարությամբ։ Ես դիմել էի, որ այդ վերապահման փաստաթուղթը տրամադրեն ինձ, դա ինձ չտրամադրվեց, այլ տրամադրվեց միայն բուն կարգադրությունը։ Չկա այդպիսի թուղթ, որով Հրաչյա Սարգսյանը լիազորություն է դրել Հայկ Սարգսյանի վրա, այսինքն՝ այն որոշումները, որոնք ստորագրել է Հայկ Սարգսյանը, իրականում չեն եղել Հրաչյա Սարգսյանի՝ որպես քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի որոշմամբ, որովհետև Հրաչյա Սարգսյանը, ըստ էության, նման որոշում չի թողել»,- ասաց Դավիթ Խաժակյանը։

Ըստ նար՝ ՀՔԾ ներկայացուցիչներն այժմ Երևանի քաղաքապետարանի շենքում են։ «Որոշակի քննարկում է իրականացվում, թե ինչպես է հնարավոր կարգավորել այս հարցը։ Կամ այսօր այստեղ պետք է Հրաչյա Սարգսյանը ստեղծի այդ փաստաթութը հետին թվով և վերապահի Հայկ Սարգսյանին, կամ պետք է քաղաքապետի կարգադրությունը փոխվի, որն, ի դեպ, հրապարակված է և ինձ էլ պաշտոնապես տրված, փոխվի կամ լրացում տրվի, թե քաղաքապետն ինքն է այդ լիազորությունները վերապահում։ Այսինքն՝ կամ պետք է փաստաթուղթ ստեղծվի կամ փոփոխվի։ Երկու դեպքում էլ, գործ հարուցելու պարագայում, ես կդիմեմ ՀՔԾ-ին, որպեսզի այդ փաստաթղթերը փորձաքննվեն։ Եթե վերև բարձրանամ, գուցե տեսնեմ ՀՔԾ ներկայացուցիչներին»,- ընդգծեց Խաժակյանը։

Նրա խոսքով՝ քաղաքապետի լիազորությունները ժամանակավորապես Հայկ Սարգսյանին վերագրվելը հետևանքներ է ունեցել․ «Հայկ Սարգսյանը ստորագրել է 70 և ավելի իրավական ակտեր՝ քաղաքապետի որոշում և կարգադրություններ, որոնք անօրինական են և կարող են հեշտորեն չեղարկվել։ Սա հասցված վնասի մի մասն է, որը շտկելու տարբերակներ են փնտրում։ Տարբերակներից մեկն այն է, որ քաղաքապետը, վերադառնալուն պես, վավերացրել է Հայկ Սարգսյանի կողմից ստորագրված որոշումները և կարգադրությունները։ Իսկ դա կնշանակի՝ ընդունում են, որ Հայկ Սարգսյանն այդ լիազորությունները չուներ»։

Նելլի Մելքոնյան