ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքի առթիվ քննարկում ենք ունեցել Արամ Սարգսյանի հետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երբ որ ասում ենք, որ ՀՀ-ում մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն, նկատի ունենք, որ ՀՀ-ում մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեծ հաշվով՝ ոչ մի նորություն չկա, բայց պրոբլեմն այն է եղել, երբ որ ՀՀ-ում եղել է կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով, այդ հանձնաժողովում սովորաբար ընդգրկված են եղել կոռուպցիայի մեջ ամենամեծ հաջողություններ կամ պոտենցիալ ունեցող մարդիկ։ Երբ որ ասվել է, որ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարություն է ընդունվել, դա օգտագործվել է որպես ծխածածկույթ մարդու իրավունքները ոտնահարելու համար։ Եվ մենք պետք է մյուս կողմից առերեսվենք, որ մի օրում հնարավոր չէ իրականությունը փոխել»,- նկատեց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ այո՛, պետք է խոստովանենք, որ շատ դեպքերում մեր Ոստիկանությունը, իրավապահ մյուս համակարգի ներկայացուցիչները, պետական ծառայողներն, ընդհանուր առմամբ, չարդարացված ագրեսիվություն են ցուցաբերում մարդկանց նկատմամբ։ «Եվ սա, մեր մեջ ասած, ունի շատ կոնկրետ պատճառ՝ դա բավարար իմացության, կրթության, գրագիտության իրազեկվածության պակասն է։ Բայց որպեսզի մենք այս պրոբլեմը լուծենք, պետք է առաջին հերթին խոստովանենք։ Հիմա վերջին օրերին շատ լայնորեն քննարկվում է ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքը, և մենք նաև Ոստիկանության պետի պաշտոնակատարի հետ քննարկում ենք ունեցել, պետք չի փախնել, պետք է խոստովանել, որ տեղի է ունեցել սխալ։ Սխալ, որն իր հետ պետք է բերի հետևանքներ, այո՛, դրա քաղաքական պատասխանատվությունը մենք ենք, բայց շատ կարևոր է, որ հանրության համար որևէ կասկած չմնա՝ մենք ուզո՞ւմ ենք էդպես լինի, թե՞ մենք իրականում աշխատում ենք, որ այդպես չլինի։ Սա շատ կարևոր արձանագրում է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։