Ո՞վ է ասել, որ ընտանիքի պահպանման համար ջանք պիտի գործադրի միայն կինը․ վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
Բոլորը

Կարևոր է ընդգծել, որ այս տարի ՀՀ-ն ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ և սա իսկապես շատ լուրջ հաջողություն է, կարծում եմ՝ նաև ինչ-որ առումով միջազգային հանրության արձագանքն է Հայաստանի կառավարության նվիրվածությանը մարդու իրավունքների պաշտպանության գործին։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձավ նաև կանանց իրավունքների պաշտպանությանը։ «Կա այսպիսի մի ընկալում՝ կանանց իրավունքների պաշտպանությունը և կանանց իրավունքների արձանագրումը կարող է խարխլել ընտանիքը։ Գիտեք՝ իրականում սրա մեջ զուտ տեխնիկական առումով ճշմարտության չափաբաժին կա, որովհետև եթե ընդհանուր ավանդույթը և տրամաբանությունն այն է, որ ենթադրենք, օրինակ՝ կինը պետք է ընտանիքում բռնության ենթարկվի, կներեք կոպիտ օրինակի համար, ամուսինը պետք է պարբերաբար ծեծի կնոջը և ընդհանուր պետական քաղաքականությունն այն է, որ կինը պետք է դա հանդուրժի։ Երբ որ կինն ինքնավստահ է և զգում է ինչ-որ առումով հանրության պաշտպանությունը, ինքը x պահի կարող է ասել՝ լավ հերիք է, զզվեցի, թողնում եմ գնամ։ Եվ այստեղ ֆորմալ առումով ասում ենք, որ հա, ընտանիքը քանդվեց։ Բայց ես ուրիշ հարց եմ ուզում տալ՝ ո՞վ է ասել, որ ընտանիքի պահպանման համար ջանք պիտի գործադրի միայն կինը, իսկ տղամարդը ոչ մի ջանք չպետք է գործադրի»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։