ԱԱԾ-ն և Սահմանադրական կարգը

Լուրեր

03.08.2026 | 12:45
Ինչու եմ ես «պրիմիտիվ» ժեստի համար 2 ամիս կալանավորվել. Ռուբեն Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:36
«Ռուբինյանի՝ մարտի 1-ին կալանավորված հայրն անմեղ էր. այո՛, պարոն Քոչարյան, այդպես զարմացած մի նայեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:26
Հենրիխ Մխիթարյան. «Հիմա ես «Ինտերի» ամենատարեց խաղացողն եմ, և դա շատ բան է նշանակում»
03.08.2026 | 12:20
Վեց հրեաներ հարձակվել են Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբեանց վանքի մուտքի դռան վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:10
Այսօր ԱԺ նախագահ կընտրվի // Ուկրաինան Wildberries-ի հերթական պահեստին է հարվածել․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 12:01
Լիխտենշտեյնը զանգվածային կիբերհարձակման է ենթարկվել․ 31,000 մարդու անձնական տվյալ է գողացվել
03.08.2026 | 11:51
Էդ մարդն «Արարատ» անունով ինչ ունի, հիմա վերցնում են. Խամոյանը՝ Ծառուկյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:42
Մենք արդեն փորձառու իշխանություն ենք․ Փաշինյանը ներկայացրեց Մակունցին և հրաժեշտ տվեց Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:35
Վահան Բիչախչյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:30
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները երկուշաբթի կվերսկսվեն
03.08.2026 | 11:19
Վեհափառն ի՞նչ ասաց. Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնում Գարեգին Բ-ի հետ հանդիպումից
03.08.2026 | 11:10
Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը. ՆԳՆ
03.08.2026 | 11:01
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա. hարված է հասցվել Վլադիմիրի պահեստին
03.08.2026 | 10:53
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը չի կարողացել մեդալ նվաճել ԱԱ-ում
03.08.2026 | 10:47
Ի՞նչ կա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից, հրաժարվե՞ց քաղաքացիությունից. Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա Ազգային անվտանգության ծառայությունը տարածեց մի հաղորդագրություն, որում հնչած գնահատականները և տրված որակումները ոչ միայն դարձան լայն քննարկման ու քննադատության առարկա, այլև, ինչպես պարզվում է, օրինականության հետ կապված խնդիր ունեն: Ընդ որում, հարցի ուսումնասիրության ժամանակ պարզվեց, որ ԱԱԾ-ում նաև յուրովի են ընթերցում Հայաստանի Սահմանադրությունը:

Հայտարարությունը

Դեկտեմբերի 7-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում ԱԱԾ-ի հասցեին քննադատական գրառում էր կատարել, որում անդրադարձել էր իրավապահ այդ մարմնի պաշտոնատար անձանց անհասկանալի հարստանալու դեպքերին և տարիներ շարունակ ընդդիմության ու քաղհասարակության մասին տեղեկություններ հավաքագրելուն:

Իրավապաշտպանի այդ գրառմանը օրեր անց հաղորդագրությամբ արձագանքեց Ազգային անվտանգության ծառայությունը և որակեց այն որպես «ԱԱԾ ու դրա աշխատակիցների վերաբերյալ… պատիվն ու արժանապատվությունը վիրավորող և զրպարտչական», «սպայի պատիվը արատավորող», «մերկապարանոց», «հասարակության լայն շերտերին մոլորեցնող» և նույնիսկ «անպատեհ ցասումի պոռթկմամբ»:

Ընդ որում, եզրափակելով հաղորդագրությունը, անվտանգության մարմինը կոչ է անում իրենց մասին արտահայտվելիս «ցուցաբերել զգոնություն, պահպանել առավելագույն զսպվածություն, տուրք չտալ էմոցիոնալ ու անլիարժեքության բարդույթից բխող պոռթկումներին, նախքան արտահայտվելը կշռադատել, ծանրութեթև անել ասելիքը, չբռնել ինքնահաստատման ուղի»:

Մի կողմ թողնելով հայտարարության բովանդակային մասն ու դրա՝ քննադատությանը ըստ էության պատասխանած լինել-չլինելու հանգամանքի քննարկումը, ինչպես նաև հարցի էթիկական կողմը, փորձենք քննարկել իրավապահ մարմնի կողմից իրավապաշտպանի հասցեին նման ձևակերպումներ թույլ տալու հարցը:

Իրավաչափությունը

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

«Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքն իր 15-րդ հոդվածով ամրագրում է ԱԱԾ-ի լիազորություները (որոնք 64-ն են): Այդ լիազորություններից և ոչ մեկը չի նախատեսում իրավապաշտպանի հասցեին նման հայտարարութուններ անելը, քննադատությունը «անպատեհ ցասումի պոռթկմամբ», «հասարակության լայն շերտերին մոլորեցնող», «անլիարժեքության բարդույթից բխող»  կամ «ինքնահաստատում» գնահատելը:

Նույնիսկ ավելին, որևէ մեկի հրապարակային խոսքը զրպարտություն կամ վիրավորանք որակելու լիազորությունը ոչ միայն տրված չէ ԱԱԾ-ին, այլև Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով վերապահված է այլ մարմնին՝ դատարանին: Միայն դատարանն է իրավասու որոշել, թե արդյո՞ք տվյալ հայտարարությունն իր մեջ պարունակում է զրպարտություն կամ վիրավորանք:

Ընդ որում, այստեղ նույնիսկ կարիք չկա ասելու, որ ԱԱԾ-ն իրավաբանական անձ է և (ի տարբերություն ԱԱԾ աշխատակիցների) այն չունի պատիվ կամ արժանապատվություն, որը կարող է արատավորվել կամ չարատավորվել: Իրավաբանական անձը (այդ թվում՝ հանրային մարմինը) ունի գործարար համբավ, որի արատավորումը, օրենքի իմաստով, չի կարող հանդիսանալ վիրավորանք:

 ԱԱԾ մոտեցումը

ԱԱԾ հաղորդագրության տարածումից հետո «Իրազեկ քաղաքացիների միավորումը» 4 հարցում է ուղարկել իրավապահ այդ մարմնի ղեկավարի պաշտոնակատարին՝ պարզելու խնդրո առարկա հաղորդագրությունում առկա գնահատականների, որակումների և կոչերի իրավական հիմքերը:

Հարցումների պատասխանները կարելի է որակել որպես ինքնախոստովանություն: ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավարի տեղակալի ստորագրած գրություններում բառացի գրված է. «ԱԱԾ-ն արձագանքել է Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան էջում ծառայության վերաբերյալ հրապարակմանը, ինչի համար որևէ իրավական ակտով լիազորություն ունենալու անհրաժեշտություն չկա»:

Իրազեկ քաղաքացիների միություն