«Իմ քայլի» գալա-ընթրիքին հավաքագրված գումարը կրկնապատկվելու է՝ դառնալով 1,4 միլիարդ. ինչպես է այն ծախսվելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 11:58
Ամեն ինչ արված է` պետություն չլինի, գուբերնիա՝ խնդրեմ, ֆորպո՞ստ՝ խնդրեմ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:55
Կոմիտասի պողոտայում մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են
12.12.2024 | 11:45
Ենթադրում եմ՝ բոլոր ճանապարհները չեն նորոգվել, պետք է գրել՝ քանի կիլոմետր․ Փաշինյանը՝ Խուդաթյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:39
Եթե Ռուբեն Վարդազարյանը հրաժարական տար, այս գործը չէր հարուցվի. պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:33
Բաքուն դատապարտել է Ադրբեջանում մարդու իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը՝ այն երկրի «դատական և իրավական գործընթացին միջամտություն» որակելով
12.12.2024 | 11:25
Վերահաստատվել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի հետ համագործակցությունը, նախանշվել են ընդլայնման նոր ուղղությունները
12.12.2024 | 11:18
Անցած տարի ցեղասպանական գործողության ականատես եղանք. միջազգային հանրությունն այդ մասին խոսեց, երբ դա արդեն կայացած փաստ էր. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:11
Կառավարությունը դադարեցրեց Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները, կլինեն արտահերթ ընտրություններ
12.12.2024 | 11:09
Աշխարհում ցեղասպանությունների կրկնման վտանգը շարունակում է մնալ. ՀՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 10:52
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 12-ի դրությամբ
12.12.2024 | 10:40
ՀԱՄԱՍ-ն առաջին անգամ հնարավոր է համարել Իսրայելի հետ գործարքի հնարավորությունը. WSJ
12.12.2024 | 10:31
Նավթի գներն աճել են
12.12.2024 | 10:18
Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 10:16
Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Ջեյ Օբերնոլտի հետ
Բոլորը

Factor.amի հարցազրույցը «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի հետ

-Պարո՛ն Ղազարյան, «Իմ քայլը» հիմնադրամն արդեն 1.5 տարի գործունեություն է ծավալում: Այս ժամանակահատվածում, ըստ հիմնադրամի կողմից տարածված հաղորդագրության, ընդհանուր բյուջեն կազմել է 5 մլն դոլար: Այս գումարը հիմնականում ի՞նչ ծրագրերի իրականացման համար է օգտագործվել:

-Այո՛, վերջին 1.5 տարվա ընթացքում հիմնադրամը հավաքել է շուրջ 5 մլն դոլար։ Մենք, իհարկե, հաշվետվությունը ժամանակին կներկայացնենք՝ տարին ամփոփելուն պես։ Հունվարին կներկայացնենք ավելի մանրամասն և ավելի ստույգ, ճշգրիտ թիվը։ Այդ գումարների մի զգալի մասը ծախսել ենք դասական երաժշտությանը Հայաստանում աջակցելու համար։ Կան 8 կոլեկտիվներ՝ ներառյալ «Երևանյան հեռանկարներ» փառատոնը, որոնց աջակցել ենք իրենց գործունեությունն իրականացնելու, այն կարողությունները, որոնք կան, դրանք պահպանելու և ստեղծելու նվազագույն պայմաններ, որպեսզի մեր երաժիշտները քիչ թե շատ ապահովված լինեն իրենց երաժշտական գործունեությունն իրականացնելու համար։ Երկրորդ մեծ ծրագիրը կրթաթոշակային ծրագիրն է, և անցյալ տարի 2018-2019 և 2019-2020թթ. համար բավականին մեծ գումարներ ենք հատկացրել այս ծրագրին՝ շուրջ 1 մլն 300 հազար հանրագումարում, և 75 ուսանողի աջակցել ենք, որպեսզի արտերկրի լավագույն բուհերում ուսում ստանան։ Ծրագրեր ենք իրականացրել նաև մշակութային տուրիզմի զարգացման տեսանկյունից, քանի որ տուրիզմը Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից է, իսկ մշակութայինը տուրիզմի մեջ բավականին մեծ տեղ է զբաղեցնում՝ և՛ ծավալով, և՛ շահութաբերությամբ: Մենք փառատոններ իրականացրինք՝ «Ուրվական» էլեկտրոնային երաժշտության փառատոնը, «Սիլք նոթ»՝ փառատոնը համաշխարհային հռչակ ունեցող երաժիշտների մասնակցությամբ։ Սոցիալական ծրագիր ենք իրականացրել՝ աղքատության փուլային հաղթահարումը. 32 ընտանիքի հետ աշխատանք ենք տարել, որոնցից 6-ն արդեն դուրս է եկել աղքատությունից։ Այս ծրագիրն ինչո՞ւ է գրավիչ մեզ համար, որովհետև այն ամբողջությամբ փակում է աղքատության հաղթահարման ցիկլը և համակողմանի միջամտությունների շնորհիվ հնարավորություն է տալիս ընտանիքներին դառնալ ինքնաբավ և սեփական աշխատանքով հոգալ ընտանիքի հոգսերը և ապահովել նրա բարօրությունը։

-Փոքր բիզնես հիմնելու հնարավորությո՞ւնը։ 

-Ոչ միայն փոքր բիզնես հիմնելու, աշխատելու: Դուք շատ ճիշտ նկատեցիք, որ ծրագրի գլխավոր մեխն աշխատանքն է. կլինի աշխատանք որևէ կազմակերպությունում կամ անհատ ձեռնարկատիրություն՝ նշանակություն չունի, բայց ծրագրի գլխավոր մեխն աշխատունակ մարդուն հնարավորություններ և կարողություններ տալն է, որպեսզի ինքն իր սեփական աշխատանքով ապահովի իր բարեկեցությունը։

-Դա այդ ծրագիրը նաև Արցախում էիք ցանկանում իրականացնել, այնպես չէ՞։

-Ծրագիրն իրականացնում ենք «Վոլդ Վիժն» կազմակերպության հետ գործընկերությամբ։ Այս տարի սեպտեմբերին այցելեցինք Արցախ, և հիմա ընտրության փուլում է գտնվում և՛ աշխատակիցների մասով, և՛ այն տարածաշրջանի մասով, որտեղ ծրագիրը պետք է իրականացնենք: Հուսամ, որ 2020 թվականի սկզբին արդեն ծրագիրը կմտնի գործնական փուլ։

-Պարո՛ն Ղազարյան, այն բոլոր ծրագրերը, որ հիմնադրամն իր առջև նպատակ էր դրել՝ իրականացնել այս տարվա ընթացքում, կարողացա՞ք ամբողջն անել։ Արդյունքները հիմնադրամի ղեկավարությանը գոհացնո՞ւմ է։

-Մի քիչ կարող է անհամեստ հնչել, բայց կարծում եմ՝ մենք արել ենք ավելին, քան կարող էինք պատկերացնել։ Վստահ եմ, որ ղեկավարությանը գոհացնում է, մեր պարագայում՝ հոգաբարձուների խորհրդին, խորհրդի նախագահին և բոլոր անդամներին։ Թիմին էլ է գոհացնում աշխատանքը: Բնականաբար, միշտ էլ տեղ կա կատարելագործվելու, միշտ էլ տեղի են ունենում թերություններ, որոնցից մենք դասեր ենք քաղում և փորձում ենք այդ դասերն արտացոլել մեր հետագա ծրագրերում։

-Իսկ կայի՞ն ծրագրեր, որոնք հնարավոր չեղան իրականացնել՝ գումարի սղության պատճառով։

-Առհասարակ, հիմնադրամի գործունեության փիլիսոփայության մեջ կարևոր են երկարաժամկետ ծրագրերը, այսինքն՝ ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս երկարաժամկետում ազդեցություն ունենալ, ոչ միայն այսրոպեական խնդիր լուծել։ Սա հիմնված է թե՛ Հայաստանի ներսում բարեգործական հիմնադրամների փորձի վրա, թե՛ միջազգային բարեգործական հիմնադրամների՝ տարիներ շարունակ կուտակած փորձի ուսումնասիրության վրա։ Մենք, առհասարակ, դոնորների հետ հարաբերություններն այսպես ենք կառուցում. մենք ծրագրեր ենք մշակում և, ըստ ծրագրերի, փորձում ենք ռեսուրսներ մոբիլիզացնել։ Լինում են ծրագրեր, որոնց շուրջ հնարավոր չի լինում ռեսուրս մոբիլիզացնել, այսինքն՝ ծրագիրն ինչ-ինչ պատճառներով գրավիչ չէ նվիրատուին կամ նվիրատուն հեռանկար չի տեսնում այդ ծրագրում։

-Ընդհանուր նվիրատվությունների ծավալը գոհացուցի՞չ է, թե՞ կարող էր ավելի շատ լինել։

-Գիտեք՝ միշտ էլ կարող է տեսականորեն ավելի շատ լինել, բայց կարող է նաև ավելի քիչ լինել։ Մեզ գոհացնում է ծավալը, մասնավորապես, գոհացնում է այն ներուժը, որը կա, և մասնավոր հատվածի ներկայացուցիչների, գործարարների հետ հանդիպելիս մենք ներկայացնում ենք մեր ծրագրերը և հասկանում ենք, որ շատերին իսկապես հետաքրքրում է գումարների այնպիսի օգտագործումը, որը մեր հասարակության մեջ ինչ-որ խնդիր կլուծի, որովհետև հասարակության մեջ առկա խնդիրներն ուղղակի կամ անուղղակի կերպով անդրադառնում են բոլորիս վրա՝ անկախ նրանից, մե՞նք ենք այդ խնդրի հասցեատերը, թե՞ ոչ։ Հետևաբար, տեսնում եմ մեծ ներուժ բարեգործության համար: Այստեղ ուզում եմ կարևորել նաև այն, որ մեր գործարարները, որոնք կարևորում են բարեգործությունը, հատուկ ուշադրություն են դարձնում նաև այնպիսի ծրագրերի, որոնք իսկապես երկարաժամկետում խնդիրներ են լուծում։

-Վերջին գալա-ընթրիքի արդյունքները գոհացուցի՞չ էին։

-Առավել քան գոհացուցիչ էին, մենք հավաքեցինք 722 մլն դրամ և մեր ամենախոշոր բարերարը՝ Քրիստին Սիմոնը, որն Ալեք Մանուկյանի թոռնուհին է, խոստացավ կրկնապատկել այն, ինչը իհարկե, մեծ ռեսուրս է մեզ համար՝ 2020 թվականն շատ ավելի վստահ սկսելու, շատ ավելի հստակ թիրախներ դնելու հիմնադրամի առաջ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան