Հակոբ Արշակյանն ու Զարեհ Սինանյանն ընդունել են «Ներուժ» ծրագրի այս տարվա հաղթողներին

Լուրեր

03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:51
Հայտնի է ԲՏԱ նոր նախարարի անունը
03.08.2026 | 16:44
Դուք այս պահին ճլորած չեք, բայց կարող են լինել նման ստոպ-կադրեր․ Կոնջորյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:23
Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդու
03.08.2026 | 16:22
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Նոայի» մրցակիցը կարող է լինել «Այաքսը»
03.08.2026 | 16:15
Կառավարությունից ու համայնքապետարաններից՝ խորհրդարան․ ովքեր են ՔՊ-ի նոր պատգամավորները
03.08.2026 | 16:09
Զելենսկին հայտնել է, թե ինչ պաշտոնի է նշանակվելու Ռուստեմ Ումերովը
03.08.2026 | 16:02
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 15:53
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
03.08.2026 | 15:46
ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակությունը պիտակավորելու պահանջը
03.08.2026 | 15:37
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան առաջինն է դեմ արտահայտվել ՖԻՖԱ-ի նախագահի վերընտրմանը
03.08.2026 | 15:30
Գարիկ Բոշյանը «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել
03.08.2026 | 15:19
Իտալիան ԵՄ-ին կառաջարկի միգրանտների կենտրոններ ստեղծել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը դեկտեմբերի 25-ին ընդունել են «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական սթարթափների ծրագրի 2019թ հաղթողներին: Այս մասին տեղեկացնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը:

Հակոբ Արշակյանը ողջունել է սփյուռքահայ մեր հայրենակիցներին,  շնորհավորել արժանի հաղթանակի կապակցությամբ:

Նախարարը կարևորել է «Ներուժ» ծրագրի դերը տեխնոլոգիական տաղանդի ներհոսքը Հայաստան ուղղորդելու տեսանկյունից։

«Հիմնական առաջնահերթությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտի տաղանդների վերադարձն է, որովհետև նրանք գալիս են այստեղ, իրենց միտքն իրագործում՝ ստեղծելով հարյուրավոր աշխատատեղեր։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտը մեծ հավելյալ արժեք է ստեղծում, ինչպես նաև մեծ ազդեցություն է ունենում տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման վրա՝ ազդելով տարբեր մասնագիտության տեր մարդկանց ներգաղթի վրա»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը։

Ծրագիրը Սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում ավելի ճանաչելի դարձնելու համար  նախարարը կարևորել է նաև յուրաքանչյուր մասնակցի անհատական ջանքը՝  իրենց ընկերների, բարեկամների, ծանոթների  շրջանում ներկայացնելու «Ներուժ» ծրագիրը,  որպեսզի նրանք ևս գան Հայաստան, մասնակցեն ծրագրին, հաստատվեն Հայաստանում:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ «Ներուժ» ծրագրի մասնակիցների միջև մրցակցությունը թեժ էր, և անհրաժեշտ էր մեծ ջանք գործադրել՝ հաղթողի կոչմանն արժանանալու համար:

«Դուք ներկայացրել եք բարձր որակի ծրագիր և արժանի եք այս հաղթանակին: Այնպես որ, սպասում ենք ձեզ, որ հայրենադարձվեք և Հայաստանում իրականացնեք ձեր ծրագրերը»,- նշել է նա:

«Ներուժ» ծրագրի հաղթողները մի շարք հարցեր են ուղղել Հակոբ Արշակյանին և Զարեհ Սինանյանին։ Նրանց, մասնավորապես հետաքրքրում էր իրենց գործունեությունը Հայաստանում տեղայնացնելու հետ կապված որոշ մանրամասներ։ Երիտասարդները կիսվել են նաև ծրագրի օրակարգի, կառուցվածքի, բանախոսների հետ կապված կարծիքներով և տպավորություններով:

Այս տարվա «Ներուժ» ծրագրով մրցույթում հաղթած սթարթափները 6-ն էին՝ գաղափարի փուլում գտնվող և արդեն շուկա դուրս բերելու պատրաստ պրոդուկտ կամ ծառայություն ունեցող՝ առաջինից երրորդ մրցանակիր:  Ըստ այդմ,  գաղափարի մակարդակում գտնվող երեք ստարթափներն են «Marathon», «eBin», «SoFetch»,  իսկ շուկա դուրս գալու պատրաստ առաջինից երրորդ մրցանակի արժանացած սթարթափներն են «Schedex»-ը, «Garoon Tech»-ը և «Fact industries»-ը: