«Սիրիայի կառավարական ուժերն Իդլիբում պաշարել են Թուրքիայի դիտակետը». Reuters

Լուրեր

03.08.2026 | 12:26
Հենրիխ Մխիթարյան. «Հիմա ես «Ինտերի» ամենատարեց խաղացողն եմ, և դա շատ բան է նշանակում»
03.08.2026 | 12:20
Վեց հրեաներ հարձակվել են Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբեանց վանքի մուտքի դռան վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:10
Այսօր ԱԺ նախագահ կընտրվի // Ուկրաինան Wildberries-ի հերթական պահեստին է հարվածել․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 12:01
Լիխտենշտեյնը զանգվածային կիբերհարձակման է ենթարկվել․ 31,000 մարդու անձնական տվյալ է գողացվել
03.08.2026 | 11:51
Էդ մարդն «Արարատ» անունով ինչ ունի, հիմա վերցնում են. Խամոյանը՝ Ծառուկյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:42
Մենք արդեն փորձառու իշխանություն ենք․ Փաշինյանը ներկայացրեց Մակունցին և հրաժեշտ տվեց Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:35
Վահան Բիչախչյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:30
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները երկուշաբթի կվերսկսվեն
03.08.2026 | 11:19
Վեհափառն ի՞նչ ասաց. Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնում Գարեգին Բ-ի հետ հանդիպումից
03.08.2026 | 11:10
Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը. ՆԳՆ
03.08.2026 | 11:01
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա. hարված է հասցվել Վլադիմիրի պահեստին
03.08.2026 | 10:53
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը չի կարողացել մեդալ նվաճել ԱԱ-ում
03.08.2026 | 10:47
Ի՞նչ կա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից, հրաժարվե՞ց քաղաքացիությունից. Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 10:36
Մի շարք հասցեներում մեկ օր ջուր չի լինի
03.08.2026 | 10:25
Ամերիկացի գիտնական Նասիմ Թալեբը հայտարարել է,որ հրաժարվել է Ադրբեջան հրավերից՝ Ռուբեն Վարդանյանի բանտարկության պատճառով
Բոլորը

Սիրիայի կառավարական բանակը շարունակում է գրոհները Իդլիբ նահանգի ուղղությամբ, որը գտնվում է «Հայաթ Թահրիր ալ-Շամ» վերանվանված նախկին «Ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման և այլ զինված խնբավորումների հսկողության տակ. գրում է ermenihaber-ը:

Թուրքական «Diken» լրատվական կայքը, հղում անելով «Reuters»-ին, գրում է, որ Սիրիայի բանակին աջակցում են ռուսական օդուժի միավորումները և իրանական ստորաբաժանումները:

Հաղորդման համաձայն՝ Սիրիայի բանակը նկատելի առաջխաղացում է գրանցել, ինչի հետևանքով ավելի վաղ Իդլիբում Թուրքիայի ԶՈւ-ի կողմից հիմնված դիտակետերից մեկը ամբողջությամբ հայտնվել է կառավարական ուժերի շրջափակման մեջ:

Նշյալ դիտակետը գտնվում է Իդլիբ նահանգի Մաարեթ ալ-Նուման քաղաքից ոչ հեռու գտնվող Սուրման գյուղի մոտակայքում:

Նշվում է նաև, որ Սիրիայի բանակի կողմից նահանգն ահաբեկիչներից ազատելու նպատակով իրականացվող օպերացիայի շրջանակներում տեղի ունեցող զինված բախումների հետևանքով հազարավոր խաղաղ քաղաքացիներ շարժվում են դեպի հարևան Թուրքիայի սահման:

Հիշեցնենք, որ 2017-ին Սոչիում Թուրքիայի ու Ռուսաստանի միջև ձեռք էր բերվել համաձայնություն Իդլիբում ապառազմականացված գոտի հիմնելու մասին: Դրա շրջանակներում Թուրքիայի վերահսկողությամբ նահանգի զինյալ խմբերը պետք է դուրս բերեին իրենց պատկանող ծանր զինտեխնիկան, տանկերը, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, զենքերը և ականանետերը։ Այս ամենը վերահսկելու համար թուրքական ԶՈւ-ն Իդլիբի տարբեր հատվածներում հիմնել էր 12 դիտակետ: