2017թ.-ի 9 ամսում գրանցվել է ընտանեկան բռնության 602 դեպք. Նելլի Դուրյան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2017 թվականի առաջին 9 ամիսներին քննվել է ընտանեկան բռնության 602 դեպք, որից 142-ով հարուցվել են քրեական գործեր: Այս մասին այսօր «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծի վերաբերյալ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և  ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը:

Նելլի Դուրյանի տեղեկացմամբ՝  նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է ընտանեկան բռնության 521 դեպք, որից 97-ով հարուցվել են քրեական գործեր:

«Յուրաքանչյուր ընտանիքում կա առնվազն մեկ երեխա, որը նույնիսկ չի ենթարկվում ֆիզիկական բռնության, բայց հոգեբանական բռնության ենթարկվում է անպայման: Եթե մենք ուզում ենք, որպեսզի մեր ընտանիքներում չլինի բռնություն և բռնության ենթարկված անձ, ուրեմն մեզ պետք է համապատասխան օրենք: Գուցե օրենքում կա հասկացոuթյունների հստակեցման կարիք, բայց դա զուտ տեխնիկական խնդիր է:  Շուրջ 20 տարի ընտանիքների և երեխաների, կարող եմ ասել, այո՛, ունենք բռնություն: Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի օգնենք զոհերին, նաև բռնություն գործադրողին նույնպես »,- նշեց Նելլի Դուրյանը:

Տիկին Դուրյանի համոզմամբ՝ օրենքի առկայությունը կօգնի կանխարգելել բռնությունը:

Մանրամասները՝ տեսանյութում: