«Խնդիր բնակարան վերանորոգողների համար». շինթույլտվության տեղական տուրքը 50-60 հազար դրամով ավելանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 17:00
Հայկ Մարությանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
13.05.2026 | 16:53
ՆԳՆ-ից հերքում են Գագիկ Ծառուկյանի՝ 52 պարեկի աշխատանքից ազատման մասին հայտարարությունը
13.05.2026 | 16:51
Ալիևն ընդունել է Սլովակիայի խորհրդարանի նախագահին. վերջինը Ստեփանակերտ է այցելելու
13.05.2026 | 16:42
Թրամփը ժամանել է Պեկին՝ բարձր մակարդակի բանակցությունների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 16:38
Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել գծերից. սկզբում հաղորդվում էր պայթյունի մասին
13.05.2026 | 16:27
Զյուգանովը պահանջել է, որ դադարեն Նիկոլ Փաշինյանին ընդունել Մոսկվայում
13.05.2026 | 16:21
Իրաքի հավաքականի 5 ֆուտբոլիստներ ԱՄՆ-ի մուտքի վիզա չեն ստացել ԱԱ-2026-ից առաջ
13.05.2026 | 16:10
Հայաստանն ու Թուրքիան անցնում են ուղիղ առևտրի․ ներմուծումը հնարավոր կլինի առանց միջնորդների․ ՊԵԿ
13.05.2026 | 16:00
Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը գնահատվում է ցածր․ ՀՎԿԱԿ
13.05.2026 | 15:51
Դավիթ Բալայանը տարեց քույրերի սպանության համար ցմահ դատապարտվածին ազատել է պատիժը 12 տարի կրելուց հետո
13.05.2026 | 15:40
Օգնյեն Չանչարևիչն ուշագրավ դրվագ է վերհիշել Թուրքիայի հավաքականի դեմ արտագնա խաղից
13.05.2026 | 15:30
Skolkovo-ի 70-ից ավելի գործարարներ Երևանում են․ Big Projects-ը բիզնես կրթությունը բերում է Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 15:19
Դասաժամերը կրճատել են՝ ՔՊ քարոզարշավին մասնակցելու համար․ ԿԳՄՍՆ-ն քննություն կանցկացնի
13.05.2026 | 15:10
Փաշինյանը՝ ֆորպոստ չլինելու մասին // ՀԱԷԿ-ի ներդրումային ծրագիրը հաստատվել է․ ԼՈՒՐԵՐ
13.05.2026 | 15:05
Մասիս-Էջմիածին խճուղում ծեծկռտուքի գործով 9 անձ է ձերբակալվել․ կրակոցներ չեն հնչել․ ՆԳՆ
Բոլորը

Երևանի ավագանին այսօրվա նիստում հաստատեց Երևան համայնքում տեղական տուրքերի 2020 թվականի դրույքաչափերը բարձրացնելու նախագիծը։ Հիմնական զեկուցող, քաղաքապետարանի աշխատակազմի և եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը նշեց, որ նախագծով հիմնականում պահպանվել են 2019թ. տուրքերի դրույքաչափերն ու տեսակները։ Փոփոխության են ենթարկվել Տեղական տուրքերի և վճարների մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի որոշ կետեր:

«Մինչև 300 ք.մ. մակերես ունեցող բնակելի և մինչև 200 ք.մ. ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենք-շինությունների շինթույլտվությունների համար, 2019թ. նախատեսված 75.000-ի փոխարեն, 2020 թվականին նախատեսվել է 105.000 դրամ»,- ներկայացրեց Արմեն Հարությունյանը և հավելեց, որ փոփոխություններն այսքանով չեն ավարտվում:

Օրինակ, նույն հոդվածի այլ կետերի համաձայն՝ 200-ից մինչև 500 ք.մ. ընդհանուր մակերես ունեցող շենք-շինությունների համար տեղական տուրքը սահմանվել է 2020թ. համար՝ 210.000 դրամ, մինչդեռ 2019թ. սահմանված էր 150.000 դրամ։ 500-ից մինչև 1.000 ք.մ. ընդհանուր մակերես ունեցող շենք-շինությունների համար, 2019թ. 250.000 դրամի փոխարեն, 2020թ. համար սահմանվել է 300.000 դրամ։ Շենք-շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների համար 2020թ. տեղական տուրք է սահմանվել 21.000 դրամ, իսկ 2019թ. սահմանվել էր 15.000 դրամ։

Փոփոխությունները, ըստ էության, ավագանու «Լույս» խմբակցության անդամների հավանությանը չարժանացան։ Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց, որ 300 ք.մ. մակերես և դրանից քիչ մակերես ունեցող տարածքների համար, որոնք կարող են լինել փոքր կրպակներ, արդարացված չէ տեղական տուրքերի ավելացումը, որովհետև դրանով վնաս կպատճառվի տարածքների ներկայացուցիչներին:

Խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն էլ ընդգծեց. «Հիմնականում, էլի խփում ենք ցածր խավին, տնտեսվարողներն այս ոլորտում քիչ են, որովհետև մարդիկ իրենց սեփական բնակարանները վերանորոգելու համար ստիպված են լինելու ավելի մեծ գումար վճարել։ Հետո էլ ասում եք՝ ընդդիմանում եք: Չենք ընդդիմանում, չենք ուզում քաղաքացու վրա ահռելի բեռն դնել»։

«Լույս» խմբակցության ղեկավարը հավելեց, որ դեմ են նախագծին։ Նախագիծը դրվեց քվեարկության, այն ընդունվեց 42 կողմ, 4 դեմ, 6 ձեռնպահ ձայնով։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան