Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին բյուջեով հաստատված 13-րդ աշխատավարձը չի՞ տրվի

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում այսօր բողոքի ալիք է բարձրացել: Բանն այն է, որ քաղաքապետարանի աշխատակիցներն ակնկալում են ստանալ 13-րդ աշխատավարձ, որը հաստատված է բյուջեով, սակայն քաղաքապետ Հայկ Մարությանի և փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի միջև քննարկում է եղել, որ աշխատակիցներին չվճարեն 13-րդ աշխատավարձ՝ պարգևավճարների վերջին աղմուկի համատեքստում:

Factor.am-ը մի քանի օր առաջ տեղեկատվության հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան, որի տեղեկատվության և լրատվության վարչությունից փոխանցել էին, որ դեռ վերջնական որոշում չկա 13-րդ աշխատավարձ տալու մասին: Այսօր էլ քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հետևյալ պատասխանը տվեց. «Ես դժգոհությունները չեմ կարող մեկնաբանել, որովհետև դրանցից տեղյակ չեմ: Մեկ անգամ էլ զանգեք տեղեկատվության վարչություն, հնարավոր է, որ վերանայումներ եղած լինեն»:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Վահե Խաչատրյանն էլ Factor.am-ին ասաց, որ այս պահին չի կարող հստակ տեղեկություն փոխանցել: Դիտարկմանը, որ 2019 թվականի բյուջեով 13-րդ աշխատավարձի տրամադրումը հաստատված է եղել, ինչո՞ւ հիմա հստակ որոշում չկա, աշխատակազմի ղեկավարն արձագանքեց. «Մինչև որևէ փաստաթուղթ չլինի չեմ կարող ասել»:

Նարեկ Կիրակոսյան