Բավական խոստումնալից հայտարարություն էր, նախագահի մոտ կա վստահություն. Վահրամ Բաղդասարյանը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի  արտգործնախարարների տարարած հայտարարության մեջ որևէ խոսք չկա Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, այնուամենայնիվ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց՝ հայկական կողմի համար հարցը շարունակում է մնալ օրակարգում:

Երեկ Ժնևում կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և երկու երկրների արտգործնախարարները հայտարարեցին՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել են հավելյալ քայլեր ձեռնարկել՝ շփման գծում լարվածությունը թուլացնելու համար:

«Մենք չենք խուսափում բանակցություններից՝ անկախ նրանից անպտուղ կլինի՞, թե՞ արդյունավետ: Մենք կողմնակից ենք խնդրի խաղաղ կարգավորմանը: Այդ առումով բավական լուրջ անելիք ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը, որովհետև պայմանավորվածությունները վերաբերում են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք չեն կատարվում հարևան երկրի կողմից: Ինձ թվում է, որ միջազգային ատյանների միջամտությունը խիստ անհրաժեշտ է»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ հավելելով, որ հայկական կողմը փորձելու է բանակցությունների արդյունքում հասնել նրան, որ ամբողջ սահմանին տեղադրվեն մշտադիտարկման սաքրեր և լինեն հասցեական գնահատականներ:

Չնայած նրան, որ շուրջ մեկուկես տարի առաջ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումներում հակամարտող կողմերը պայմանավորվել էին սահմանային միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ մշակել, այդուհանդերձ մինչ օրս այդ ուղղությամբ որևէ առաջընթաց չկա: Բաղդասարյանը վստահեցրեց՝ հայկական կողմը պնդելու է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն:

Factor.am-ը ՀՀԿ խմբակցության ղեկավարից հետաքրքրվեց՝  նախկինում Սերժ Սարգսյանը չի հայտարարել՝ Ալիևը ևս շահագրգռված է, որ զոհեր չլինեն սահմանին, ի՞նչ է փոխվել, որ նման հայտարարություն է անում նախագահը, Բաղդասարյանը պատասխանեց. «Դա բավական խոստումնալից հայտարարություն էր, որ նախագահի մոտ կա վստահություն և, իհարկե, շատ կարևոր է՝ Ալիևի խոսքերը հավատ ներշնչեն: Եթե պայմանավորվածությունը եղել է շատ հստակ, ինձ թվում է՝ նման հայտարարություն կանի նաև Ալիևը»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝  տեսանյութում:

 

Շողիկ Գալստյան