«Փաշինյանի օրոք ԱԱԾ-ն հաջողացրել է այնպես գործել, որ ոմանց ձեռքում հայտնվի վարչապետի և ուժային կառույցների ղեկավարների հեռախոսազրույցը». Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

ԱԱԾ-ն իր ո՞ր պարտավորությունն է կատարել: Վարչապետի ոչ մի հեռախոսային զրույց ոչ ոք չի գաղտնալսե՞լ: Փաշինյանի օրոք ԱԱԾ-ն հաջողացրել է այնպես գործել, որ ոմանց ձեռքում հայտնվի վարչապետի և ուժային կառույցներից երկուսի ղեկավարների հեռախոսազրույցը: Այս մասին այսօր՝ «Հեղափոխությունը հասե՞լ է ԱԱԾ, թե՞ շրջանցել է այն. ՀԿ-ները մտահոգված են» թեմայով քննարկման ընթացում նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Օգոստոսի 5-ի հանրահավաքի ընթացքում ասաց, որ 2050 թվականին Հայաստանը պետք է ունենա աշխարհի 10 լավագույն հատուկ ծառայություններից մեկը, բայց, կներեք, ԱԱԾ-ին որը փորձում է վարչապետի որոշ որոշումների վրա ազդել՝ ընդդիմադիր վիդեոբլոգերների միջոցով, լուրջ փոփոխություններ են պետք»,- ասաց Իոաննիսյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին 6 ՀԿ դիմել էր կառավարությանը՝ կոչ անելով ջանքեր ներդնել ԱԱԾ արմատական բարեփոխման ուղղությամբ: Մասնավորապես՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Հանրային լրագրության ակումբ և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպությունները դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջով, որ վերջինս հանձնարարի ենթակա իրավապահ մարմիններին մանրակրկիտ զբաղվել նախորդ տասնամյակներում Հայաստանում տեղի ունեցած խոշոր իրադարձությունների ուսումնասիրությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան