Բերման է ենթարկվել ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը. (թարմացված) ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 13:29
Մեսին դեռ մտադիր չէ հեռանալ Արգենտինայի հավաքականից. աղբյուր
03.08.2026 | 13:20
Մոտիկից ադրբեջանցի տեսե՞լ եք. հարցից Գառնիկ Դավթյանը ընդհատեց ճեպազրույցը և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:12
Վայոց ձորի 2 համայնքներում հողատարածքներ են ապօրինի օտարվել, այդ թվում՝ Եղեգնաձոր համայնքի քաղաքային մարզահամալիրի տարածքը
03.08.2026 | 13:02
Իրանը հայտնել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ներկայում բանակցություններ չեն ընթանում
03.08.2026 | 12:53
«Ավինյանը «Մուլտի Վելնես»-ն է խլում, Կոնջորյանի կինը՝ հազարավոր դոլարներ աշխատավարձ, Ռուբինյանի եղբայրը՝ պաշտոն ստանում». Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:47
Պատգամավորներն ԱԺ նախագահ են ընտրում. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 12:45
Ինչու եմ ես «պրիմիտիվ» ժեստի համար 2 ամիս կալանավորվել. Ռուբեն Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:36
«Ռուբինյանի՝ մարտի 1-ին կալանավորված հայրն անմեղ էր. այո՛, պարոն Քոչարյան, այդպես զարմացած մի նայեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:26
Հենրիխ Մխիթարյան. «Հիմա ես «Ինտերի» ամենատարեց խաղացողն եմ, և դա շատ բան է նշանակում»
03.08.2026 | 12:20
Վեց հրեաներ հարձակվել են Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբեանց վանքի մուտքի դռան վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:10
Այսօր ԱԺ նախագահ կընտրվի // Ուկրաինան Wildberries-ի հերթական պահեստին է հարվածել․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 12:01
Լիխտենշտեյնը զանգվածային կիբերհարձակման է ենթարկվել․ 31,000 մարդու անձնական տվյալ է գողացվել
03.08.2026 | 11:51
Էդ մարդն «Արարատ» անունով ինչ ունի, հիմա վերցնում են. Խամոյանը՝ Ծառուկյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:42
Մենք արդեն փորձառու իշխանություն ենք․ Փաշինյանը ներկայացրեց Մակունցին և հրաժեշտ տվեց Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:35
Վահան Բիչախչյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հետ զրույցում Վահագն Վարագյանը տեղեկացրեց, որ այս պահին նրանք Ոստիկանության Մարաշի բաժանմունքում են գտնվում։

«Ուղղակի կարող եմ ասել, որ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահին նման ձևով բերման չեն ենթարկում։ Գոյություն ունի ծանուցում հասկացությունը, գոյություն ունի բաժին հրավիրելու հիմքը, ոչ թե 10 ոստիկաններով ձեռնաշղթաներով ԵՊՀ-ից Ուսանողական խորհրդի նախագահին բերման ենթարկեն»,- ասաց նա։

Հարցին՝ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Ափոյանին բերման են ենթարկել անցած շաբաթ իրավաբանության ֆակուլտետում հնչած կրակոցների դեպքով, Վահագն Վարագյանը պատասխանեց․ «Վստահաբար ասում եմ, որ ինքը որևէ առնչություն չունի։ Ուղղակի հերթական անգամ փորձում են խորհրդի նիստից առաջ ճնշել ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահին»։

Պարզաբանող հարցին, թե ի՞նչ ճնշումների մասին է խոսքը, նկատեց, որ դա միայն ենթադրություններ են, իշխանություններից ամեն ինչ սպասելի է։


«Իշխանությունները ապօրինի բերման ենթարկեցին ԵՊՀ ՈՒԽ նախագահին»,- ֆեյսբուքի իր էջում գրել է  ԵՊՀ «Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի» տնօրեն Վահագն Վարագյանը:

Գրառման մեկնաբանություններում նշված հարցին, թե ինչու են բերման ենթարկել, ԵՊՀ բանասիրության ամբիոնի դասախոս Սերժ Սրապիոնյանը պատասխանել է. «Միամիտ հարց: Ինչու պիտի պատճառաբանեի՞ն: Ստալինը կամ Հիտլերը պատճառաբանո՞ւմ էին:»

Առավել հանգանալից՝ քիչ անց: