Խաժակյանը նոր, աղմկոտ բացահայտումներ է խոստանում. կան չհրապարակված փաստաթղթեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Բոլորը

GALLUP international association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ Երևանի քաղաքապետարանին գործարարների կողմից մեքենաների նվիրաբերումը «միանշանակ կոռուպցիա չէ»՝ ըստ երևանցիների 43․4%-ի, «ավելի շուտ կոռուպցիա չէ» ըստ 22․8%-ի։ Այսպիսի գործարքները ավելի շուտ կոռուպցիա համարում են հարցվածների 9․2%-ը, և «միանշանակ կոռուպցիա՝ 7․5%-ը։

Լրագրողները Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ հասարակությունը մեծ հաշվով կոռուպցիա չի համարում մեքենաների նվիրատվությունները քաղաքապետարանին։ Խաժակյանը դա բնական համարեց․ «Մարդկանց մոտ կոռուպցիան անձնական հարստացման հետ ասոցացվող երևույթ է, բայց պետք է հասկանանք, որ կոռուպցիան նաև քաղաքական երևույթ է և դա միջազգային ձևակերպում է։ Քաղաքական կոռուպցիայի ձևակերպում է, երբ պաշտոնյան անցնում է լիազորությունները՝ հետապնդելով քաղաքական շահ։ Կամազների գործարքի դեպքում եղել է դասական քաղաքական կոռուպցիա, որի միտումը սեփական կառավարչական ձախողումները քողարկելն է։ Կոռուպցիան մի դեպքում լինում է պոզով, մյուս դեպքում՝ պարզապես ականջներով, այս դեպքում տրվում է շինթույլտվություն կամ ինքնակամ շինությունը օրինականացվում է, և դրա դիմաց քաղաքապետարանը ստանում է ինչ-որ գույք»,- պատասխանեց Դավիթ Խաժակյանը։

Դավիթ Խաժակյանը նոր, աղմկոտ բացահայտումներ է խոստանում, ասում է՝ ձեռքի տակ կան դեռ չհրապարակված փաստաթղթեր․ «Կարելի է պարզապես հետևել գնումների առցանց ընթացակարգերին և տեսնել՝ ինչքան վիճահարույց հանգամանքներ, ինչքան փոխկապակցվածություններ կան, պարզապես դրանք 100 տոկոսանոց ապացուցելն է բարդանում և ժամանակատար լինում, որովհետև հիմա քաղաքային իշխանությունը ամեն ինչ հերքում է և պետք է կարողանալ ամեն ինչ փաստերով ապացուցել»,- ասաց պարոն Խաժակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան