Տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Լուրեր

28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
28.09.2026 | 10:32
Համլետ Մանուկյանը` World challenge cup-ի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 10:17
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել
28.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ
28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
28.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
Բոլորը

Թբիլիսիում տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի արտգործնախարարների եռակողմ ձևաչափով անցկացվող 8-րդ գագաթնաժողովը: Հանդիպումից հետո նախարարներ Մևլութ Չավուշօղլուն, Էլմար Մամեդյարովն ու Դավիթ Զալկալիանին հանդես են եկել համատեղ ասուլիսով. հաղորդում է ermenihaber-ը:

Չավուշօղլուն ասել է, որ նմանատիպ մեխանիզմները կարևոր են երկկողմ ու տարածաշրջանային խնդիրների քննարկման համար: Թուրք նախարարը հայտարարել է, որ իր երկիրը Ադրբեջանի ու Վրաստանի հետ հրաշալի հարաբերություններ ունի ու ավելացրել. «Ցանկանում ենք, որ մեր միջև առկա համագործակցությունն ու համերաշխությունն օրինակ լինի տարածաշրջանի հարևան երկրների համար»:

Չավուշօղլուն տեղեկացրել է նաև երկրների միջև «Ոլորտային գործողությունների եռակողմ պլանի» ընդունման մասին՝ մանրամասնելով, որ պլանը վերաբերում է էներգետիկ, տրանսպորտային, առևտրային, զբոսաշրջային, գյուղատնտեսական, կրթական ու մշակութային ոլորտներում եռակողմ համագործակցությանը:

Թուրք նախարարը նաև նշել է, որ 3 կողմերը հաստատել են վճռականությունը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով կատարվող բեռնափոխադրումների ծավալները մեծացնելուն միտված աշխատանքները շարունակելու հարցում:

Վերջում, անդրադառնալով տարածաշրջանային չլուծված խնդիրներին, Չավուշօղլուն ասել է.

«Ընդգծել ենք Վրաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում առկա հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը»: