Խոսակցություն է եղել Հենրիխ Մխիթարյանին հավաքական չհրավիրել. Մարինա Թաշչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ ՀՖՖ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանը ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ, վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումից հետո, թե անհրաժեշտ է ազգային հավաքականի մթնոլորտի կտրուկ փոփոխություն՝ ընդհուպ ավագի փոփոխություն, զանգահարել է ֆուտբոլի ֆեդերացիա և պահանջել, որ արձագանքեն այդ հարցազրույցին։

«Միայն իմ զանգից հետո իրենք արձագանքեցին։ Բայց ես կարծում եմ, որ եթե ֆուտբոլի ֆեդերացիան իրոք ֆուտբոլային ֆեդերացիա է, այդ մարդուն պետք է ընդհանրապես խայտառակ անեն»,- ասաց Մարինա Թաշչյանը։

Նա նշեց նաև, թե տեղին չէր համարում Արթուր Վանեցյանի հրաժարականը ՀՖՖ նախագահի պաշտոնից։

Հարցին՝ մտավախություն չունի՞, որ իր հայտարարությունները ֆեդերացիան կարող է Հենրիխ Մխիթարյանի դեմ օգտագործել, Մարինա Թաշչյանն արձագանքեց. «Թող օգտագործի։ Դա միան իրենց վնաս կտա, արդեն օգտագործել են։ Եթե կգտնեն, որ Հենրիխին չպետք է հրավիրեն հավաքական, թող չհրավիրեն։ Այդպիսի խոսակցություններ եղել են»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան