Ռոբերտ Քոչարյանն ավելի ընդդիմադիր է, քան Սերժ Սարգսյանը. հետազոտության արդյունքներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:51
Հայտնի է ԲՏԱ նոր նախարարի անունը
03.08.2026 | 16:44
Դուք այս պահին ճլորած չեք, բայց կարող են լինել նման ստոպ-կադրեր․ Կոնջորյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:23
Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդու
03.08.2026 | 16:22
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Նոայի» մրցակիցը կարող է լինել «Այաքսը»
03.08.2026 | 16:15
Կառավարությունից ու համայնքապետարաններից՝ խորհրդարան․ ովքեր են ՔՊ-ի նոր պատգամավորները
03.08.2026 | 16:09
Զելենսկին հայտնել է, թե ինչ պաշտոնի է նշանակվելու Ռուստեմ Ումերովը
03.08.2026 | 16:02
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

«ՀՀ-ում գործող կուսակցությունների ներկայացուցիչներից ո՞ւմ գիտեք», GALLUP international association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ-ի աշխատակիցներն ուսումնասիրության ընթացքում այս հարցը տվել են 1517 քաղաքացու։ Ըստ ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանի՝ Նիկոլ Փաշինյանին գիտի հարցվածների 76%-ը, Արարատ Միրզոյանին՝ 40.7%-ը, Ալեն Սիմոնյանին՝ 30.4%-ը, Լիլիթ Մակունցին՝ 22.4%-ը, Լենա Նազարյանին՝ 17.5%-ը:

ԲՀԿ-ից Գագիկ Ծառուկյանին գիտի քաղաքացիների 81.3%-ը, Նաիրա Զոհրաբյանին՝ 63.5%-ը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին գիտի հարցվածների 59.7%-ը, իսկ Մանե Թանդիլյանին՝ 30%-ը։

GALLUP international association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ-ն հարցված քաղաքացիներին խնդրել է գնահատել, թե որքանով են կուսակցությունները ընդդիմադիր. գնահատման սանդղակում «1»-ը նվազագույն միավորն է, 5-ը՝ առավելագույն։ Ըստ Արամ Նավասադրյանի՝ ՀՀԿ-ն ստացել է 3.5 միավոր, ՀՅԴ-ն՝ 3.1 միավոր, ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը»՝ 2.9 միավոր, «Սասնա Ծռերի» միավորը 2.8 է, իշխող ՔՊ-ին էլ ընդդիմադիր են համարում 2.1 միավորի չափով։

Կազմակերպությունը գնահատել է նաև առանձին գործիչների՝ ընդդիմադիր լինելու աստիճանը: Ըստ այդմ՝ հարցվածները Ռոբերտ Քոչարյանին ամենաընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչն են համարում, ընդ որում՝ ավելին, քան Սերժ Սարգսյանին: Այսպես՝ երկրորդ նախագահը ստացել է 3.6 միավոր, նույնչափ ընդդիմադիր են Էդուարդ Շարմազանովը և Արմեն Աշոտյանը, Սերժ Սարգսյանի ընդդիմադիր վարկանիշը 3.5 միավոր է՝ հնարավոր 5-ից։

«Հայաստանում ներկա պահին կա՞ն քաղբանտարկյալներ» հարցին քաղաքացիների 22.5%-ը դժվարացել է պատասխանել, «ոչ» ասել է 48.3%-ը, «այո»՝ 29.2%-ը։ «Այո» և «Դժվարանում եմ» պատասխանը տված քաղաքացիների 14.5%-ը նշել է Ռոբերտ Քոչարյանի անունը, «Սասնա ծռեր» խմբի անդամներին նշել է 3.5%-ը, Մանվել Գրիգորյանին՝ 2.2%-ը, իսկ Նաիրի Հունանյանին՝ 1.4%-ը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան