Ըստ Ոստիկանության՝ Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ արած Քոչարյանի աջակցին ձերբակալել են

Լուրեր

06.11.2026 | 15:34
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի աջակցին, որը, ոստիկանության կողմից դեկտեմբերի 19-ին հրապարակված տեսանյութի համաձայն, Մարտի 1-ի գործով տուժողին գումարի  դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել, ձերբակալվել է:

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Այո՛, հաստատում եմ ձերբակելվել է»,- ասաց Աբրահամյանը:

Armtimes.com-ի հաղորդմամբ՝ հայտնի է ձերբակալվածի անունը՝ Վարուժան Մկրտչյան: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 340-րդ հոդվածի  4-րդ մասի 1-ին կետով հատկանիշներով՝ կազմակերպված խմբի կողմից սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը:

Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանի աջակիցը  Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել Մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ՝ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։

Նշենք, նաև, որ Ոստիկանության այս բացահայտումը էժանագին դեդեկտիվ էր որակել Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:

«Ես մոտավոր հասկացել եմ՝ ում մասին է խոսքը, ինքը եկել է դատերին, իր աջակցությունն է առաջարկել մեզ մի քանի ամիս առաջ, բայց ծիծաղելի է, հասկանում եք, անգամ այդպիսի ցուցմունք էլ չկա, որը մենք ցանկանայինք փոխել, մեծ մասը մեզ հետ էլ կապ չունի։ Աբսուրդ է անգամ մտածելը, որ մարդ օրենքի խախտման գնար մի մարդու միջոցով, որին մի քանի ամիս է ինչ ճանաչում է։ Ես անգամ այդ մարդու ազգանունը չգիտեմ։ Պրիմիտիվ բեմականացում է, էժանագին դեդեկտիվ»,- ասել էր նա: