Ես իմ երկրի ԱԳ նախարարին ավելի եմ վստահում, քան Մամեդյարովին. Սոս Ավետիսյանը՝ «Լավրովի պլանի» մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հետ

– Պարո՛ն Ավետիսյան, խորհրդարանում Ձեր գործընկերն ատելության խոսքի դեմ պայքար է սկսել, արդեն նաև աշխատանքային խումբ է ստեղծվել: Ինչպե՞ս եք գնահատում այս նախաձեռնությունը:

– Ես կարծում եմ, որ այս նախաձեռնությունը խիստ ժամանակին է, և հարկավոր է, որպեսզի մենք հստակ ըմբռնենք, որ խոսքի ազատությունը թեև ինքնին խիստ կարևոր և անբեկանելի արժեք է, բայց այն սահմանափակվում է այնտեղ, որտեղ սկսվում է ատելության խոսքը, որը նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջ է: Ես ողջունում եմ գործընկերներիս նախաձեռնությունը, որպեսզի Հայաստանում ատելության խոսք չլինի և մենք կարողանանք հանրային դիսկուրսը պահպանել քաղաքակրթական մակարդակի վրա, որքանով հնարավոր է:

– Ասացիք՝ խիստ ժամանակին է այս նախաձեռնությունը: Ինչի՞ց ելնելով եք դա ասում, որո՞նք են լինելու թիրախները:

– Թիրախներ պետք չէ սահմանել, որովհետև երբ խոսում ենք խոսքի ազատության մասին, այնտեղ սահմանները շատ նուրբ են, և երբ դու թիրախավորում ես այս կամ այն խմբերին, խնդիր է առաջանում: Առհասարակ, ատելության խոսքի բնորոշումը և միջազգային կոնվենցիաներն այդ հարցով կան, և ես կարծում եմ, որ հղման կետը պետք է լինի՝ առանց որևէ կանխակալ թիրախավորումների: Ինչո՞ւ է ժամանակին, որովհետև հունվարից՝ խորհրդարանի գործունեությունից սկսած, նաև նախկինում, ինչ-որ մի ցիկլ էր պետք ամփոփել, որպեսզի հասկանաս, թե ինչ է տեղի ունենում: Շատ անգամ մարդիկ պահանջում են ցենզուրա, շատ անգամ մարդիկ, ովքեր խոսքի ազատությունը զենք են սարքում և ատելության քարոզ է տեղի ունենում, խտրական խոսք է լինում, այս ամենի խճապատկերն էր պետք ունենալ և կարողանալ ախտորոշել ու ըստ դրա գնալ առաջ:

– Չե՞ք կարծում, որ դա կանդրադառնա հենց ձեր քաղաքական ուժի վրա, քանի որ, օրինակ, Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշ խոսքերում երբեմն նեգատիվ է հնչում: Նա, ասենք, հայտարարություններ է անում «ասֆալտին փռելու», «թաթիկներ կտրելու» մասին…

– Ես չեմ կարծում, որ սա բացասական կանդրադառնա մեր քաղաքական ուժի վրա: Առհասարակ, տիկին Զոհրաբյանը երբ ինչ-որ հայտարարություններ է անում, ապա ատելության խոսքը Հայաստանում նախկինում եղել է, կարծում եմ՝ նաև ուղղված իրենց խմբակցության ղեկավարին, և բոլոր առիթները կային այդ հարցը բարձրաձայնելու: Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարություններին… գիտեք՝ Հայաստանում փորձում են նախ նենգափոխել հեղափոխության էությունը, որը սիրո և համերաշխության հիման վրա էր, և դրա ներքո լղոզել պատասխանատվությունները: Շատ հստակ պետք է սահմանազատվեն այն մարդիկ, ովքեր անօրինականության, ստվերից աշխատելու, տարբեր մարդկանց սպասարկելու տիրույթում են: Սրա հետ մեկտեղ, ես կարծում եմ, որ խոսքը պետք է լինի համաչափ, չափավոր, բայց այն փորձը, որ եկեք բոլորս միացնենք ամնեզիայի կոճակը և մոռանանք ամեն ինչ, այդպես չի լինելու: Երբ մարդիկ ասում են՝ ա՛յ, դուք հասարակության մեջ պառակտում եք մտցնում, դա անտրամաբանական է, որովհետև քաղաքական այս ուժն ունի հասարակության 70 տոկոսի աջակցությունը ընտրություններում, և մենք պառակտելու խնդիր չունենք: Բայց դրա հետ մեկտեղ, այդ կեղծ միասնականության կատեգորիան, որ մենք բոլորս եղբայրներ ենք, բայց եկեք ես ձեզ մի քիչ թալանեմ, մենք բոլորս ընկերներ ենք, բայց եկեք ես կենտրոնում էժան գներով տարածքներ վերցնեմ, դա չի ընդունվելու:

– Բաքուն պարբերաբար հայտարարություններ է անում, վերջինը հայկական կողմից ստացված առաջարկի մասին էր: Խոսքը «Լավրովի պլանի» մասին է: Պաշտոնական Երևան արձագանքեց՝ նշելով, որ բանակցային սեղանին ոչ մի փաստաթուղթ առայժմ չկա: Կարծում եք՝ ինչո՞ւ է Բաքուն այն հարթակ բերում, ի՞նչ նպատակ ունեն այդ հայտարարությունները:

– Նախ՝ սկսենք սկզբնաղբյուրից: Ինձ համար, իհարկե, շատ ավելի վստահելի է իմ արտաքին գործերի նախարարը, քան Ադրբեջանինը: Երկրորդ՝ Ադրբեջանը փորձելու է խաղարկել բոլոր հնարավոր տեղեկատվական և ապատեղեկատվական դաշտերը, և պետք է շատ զգույշ վերաբերվենք այդ հայտարարություններին և նայենք՝ մենք ինչ ենք ասում, ինչ է ասում պաշտոնական Երևանը: Տարբեր պլանների քննարկումների ամբողջ տրամաբանությունը կամ, առհասարակ, որևէ քննարկում ղարաբաղյան հարցի շուրջ բանաձևված է անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Ստեփանակերտում անցկացված: Այնտեղ հստակ ասվում  է, որ միջավայրի առողջացումն ամենակարևոր դաշտն է: Եթե չկա դա, ապա տարբեր պլաններից էլ կխոսեն, սրանից էլ կխոսեն, նրանից էլ կխոսեն, բայց պետք չէ շատ ուշադրություն դարձնել: Դա կարող է լինել որոշակի դիվանագիտական պրեսինգ:

– Պարո՛ն Ավետիսյան, Դավիթ Շահնազարյանը երեկ դիմել է ԱԱԾ սպաներին՝ առաջարկելով, մեջբերեմ՝ «առաջարկում և կոչ եմ անում ձեզ՝ օպերատիվ մշակումներ սկսել բոլոր այն կազմակերպությունների հանդեպ, որոնք ֆինանսավորվում են դրսից և որոնց գործունեթյունը մեր պետության դեմ է: Պետք չէ դրա մասին իմանա քաղաքական ղեկավարությունը, դա ձեր պարտքն է: Դա պայքար է մեր պետական ինստիտուտների դեմ»: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

– Ես գնալով դժվարանում եմ մեռելական անդամների ասածները մեկնաբանել, որովհետև աբսուրդի ժանրի է հասնում: Բայց մի շատ կարևոր բան կա. ԱԱԾ-ին կոչով կամ հանձնարարականով կարող են դիմել վարչապետը, իշխանությունը, ընդդիմությունը, բայց անհատ քաղաքացիները չեն կարող կառավարել, թե ինչ պետք է տեղի ունենա ԱԱԾ-ում: Ինչ վերաբերում է այս դեմոնիզացիայի արշավին, սա մի տեխնոլոգիա է, որը տարբեր երկրներում փորձարկվել է: Քանի որ դու երկրի ներսում լեգիտիմություն չունես՝ որևէ լուրջ փաստարկ բերելու իրավիճակի վերաբերյալ, որովհետև մարդիկ պարզ տեսնում են, թե դու ով ես եղել, ինչով ես ապրել, ովքեր են տերերդ, գնալով այդ ինքնալյուստրացիան շատ պարզ երևում է, հարկավոր է հորինել հակահերոս, որը պետք է երկրից դուրս լինի, և այդ թեման հնարավորինս մանիպուլացնել, որ ինչ-որ արդյունքի հասնել: Հիմա պարզ հարց կա՝ ՀՀ-ում հիմնադրամները 1990-ականներից մինչև այսօր գոյություն ունեն, միջազգային օգնություններ են: Հարց է առաջանում՝ այդ մարդը, որ ԱԱԾ պետի տեղակալ էր, կարծում եմ՝ Հայաստանի համար շատ կարևոր մի ժամանակաշրջանում, ո՞նց էր, որ այդ օգնությունների ուսումնասիրություն չի արել, այդ խնդիրները երբեք չեն բարձրաձայնվել, թե՞ հենց որ մարդը դուրս է գալիս, դառնում է քաղաքական, սկսում են այդ հարցերը քննարկվել: Եվ ես էլի եմ ուզում ասել, որ հողմաղացներ հորինելը և դրանց դեմ սուրբ պայքար մղելն ընդհանրապես որևէ նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Որովհետև Հայաստանի թե՛ Կենտրոնական բանկը, թե՛ Ազգային անվտանգության ծառայությունը կոպեկ առ կոպեկ, ծրագիր առ ծրագիր տեղյակ են եղել բոլոր կազմակերպություններից, որոնք գոյություն ունեն: Ավելին, սերժական այն ժամանակաշրջանում շատ ու շատ մարդիկ, ովքեր գրանտներ են ստացել, տեղավորվել են իշխող թիմում այն ժամանակ: Բա ո՞նց է, որ այդ հարցադրումը, այդ տանջանքն իրենց մոտ չկար:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան