«Խորանաշատի վանքը Եվրոպայի 7 ամենավտանգված հուշարձանների նախնական ցանկում է ընդգրկվել»․ ԿԳՄՍ փոխնախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Եվրոպայի 2020 թվականի 7 ամենավտանգված հուշարձան անվանակարգի նախնական ցանկում Հայաստանից ընդգրկվել է Տավուշի մարզում գտնվող Խորանաշատի վանքը և կարասը՝ որպես գինու պատրաստման համար օգտագործվող հայկական ավանդական տարա։ Այս մասին այսօր՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում նշեց ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը։

«Անցած տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր օրացույցում ներառեց Հովհ․ Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակները, և Հայաստանը կարողացավ մշակութային առումով վարկանիշային մեծ հաջողություն ունենալ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրամաշնորհով Թումանյանի երևանյան թանգարանը իրականացրեց թարգմանական գրականության մասին գիտաժողով, իսկ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը գրքեր հրապարակեց»,- նշեց ԿԳՄՍ փոխնախարարը։

Ըստ նրա՝ 2020-2021 թվականների համար ՅՈՒՆԵՍԿՕ-ն ևս երկու հայ մեծերի է ներառել իր օրացույցի մեջ՝ Ալ․ Սպենդիարյանի 150 և Անրի Վեռնոյի 100-ամյակները։ «Այս տարի ևս մեկ ձեռքբերում ունենք․ «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Ինչպես նաև «Եվրոպա Նոստրա» 2019-ի շրջանակում Հայաստանը ներկայացնող երկու նախագիծ է հաղթել՝ Սոլակ-1 պեղումների հետաքննություն ու իրականացումը և ԹՈՒՄՈ կենտրոնի սաների իրականացրած հետազոտական աշխատանքները Վայոց ձորում»,- ընդգծեց Նարինե Խաչատուրյանը։

Անդրադառնալով դպրոցական աբոնոմենտային համակարգի ներդրման ծրագրին, ԿԳՄՍ փոխնախարարը նշեց․ «Սա նախարարության կարևորագույն ծրագրերից է, որով նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար։ Այս պահի դրությամբ 161 հազար 628 աբոնեմենտ է մարվել, ինչը մոտավորապես աշակերտության 50 կամ ավելի տոկոսն է կազմում»։

Նրա խոսքով՝ այս ծրագիրը մինչև տարեվերջ է գործելու։ Խոսելով անհրաժեշտ օրենսդրական կարգավորումներին, Նարինե Խաչատուրյանն ասաց, որ այժմ մշակում են թանգարանների, ինչպես նաև հուշարձանների և հնագիտության մասին օրենքը։ «Ոչ թե ամբողջական, այլ փուլային փոփոխություններ ենք մտցնելու։ Մեծ ուշադրություն ենք դարձնելու գանձագողությանը»,- ասաց փոխնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան