«Տպավորություն է, որ այս մրցույթները մեզնից բացի ոչ ոքի պետք չեն». Գոհար Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Երբ նախապատրաստական աշխատանքներ էին տարվում, այնպիսի տպավորություն էր, որ այս մրցույթը մեզանից բացի ոչ մեկի պետք չէ: Սովորաբար քվեարկում են հաշված մարդիկ, չկա աջակցություն: Ոչ մի աղջկա տիտղոս չեն տա, եթե ժողովուրդը նրան չի սատարում: 3 տարի է՝ զբաղվում եմ այս մրցույթներով, բայց համբերությունս արդեն լցվում է: Շատ անշնորհակալ գործ ստացվեց»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց «Միսս տիեզերք Արմենիա» և «Միսս աշխարհ Արմենիա» մրցույթների ազգային տնօրեն Գոհար Հարությունյանը:

«Մենք ներկայացրել ենք հագուստ, որը նախապես պատրաստվել էր թե՛ իմ, թե՛ Հայաստանի ներկայացուցչի և թե՛ դիզայների հավանությամբ: Ոչ մի կանխազգացում չունեի, որ հասարակության կողմից այսպիսի վատ արձագանք կլինի: Չեմ կածում, որ մեր հագուստն այդքան վատն էր: Օրինակ՝ Չիլիի հագուստի վրա գիլաս էր պատկերված, Կանադայի ազգային հագուստի վրա կանեփեր էին պատկերված: Պարտադիր չէ, որ դա լինի հենց տարազ: Կարող է պարզապես ազգային էլեմենտ պարունակել: Համացանցում ամենաշատն ինձ վրա ցեխ շպրտեցին: Բացի այդ, ես չեմ իմացել, որ մեր ներկայացուցիչն ու դիզայները պայմանավորվածություն են ունեցել, որ տարազով ներկայանալու դեպքում նա պետք է չժպտա: Ես զարմացել էի»,- ասաց Գոհար Հարությունյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի վերջին տեղի ունեցած «Միսս տիեզերք Արմենիա 2019» գեղեցկության մրցույթում հաղթող ճանաչված Դայանա Դավթյանն օրերս մասնակցել էր «Միսս տիեզերք 2019»-ին, ինչից հետո համացանցում բուռն քննարկումներ էին ծավալվել՝ կապված նրա հագուստի, թագի և բեմական պահվածքի շուրջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան