«Եթե այսպես շարունակվի, գնահատականներ կտանք նախկինների թողած ժառանգությանը»․ ԿԳՄՍ փոխնախարարը՝ Մնջախաղի թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Լուրեր

03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
Բոլորը

Նախկին Գրապալատի շենքը, որը բավականին մեծ ծավալ ունի և իր մեջ մի քանի փողոց է ներառում, նաև պատմամշակութային հուշարձանների ցանկում է գրանցված, բայց շատ հետաքրքիր մի բան կա․ կոնկրետ այն հատվածը, որը հիմա խնդիր է, նշված չէ որպես հուշարձանային մաս։ Այսինքն՝ հենց այս կտորը ցուցակում ներառված չէ։ Մասնագետները սա վիճահարույց հարց են համարում։ Այս մասին այսօր՝ Մնջախաղի թատրոնի վերաբերյալ պարզաբանում-ասուլիսի ընթացքում նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը։

«Առաջ գնալու խդիր ունենք։ Մեզ անընդհատ փորձում են հետ կանգնեցնել կամ արգելափակել աշխատանքը, բայց եթե մենք տրվեցինք, ուրեմն ոչ մի տեղ չենք հասնի։ Ավելի լավ է առաջ նայենք»,- ասաց ԿԳՄՍ փոխնախարարը։

Քաղաքաշինության պետական կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանն էլ, շինարարությաn գծագիրը ներկայացնելիս, ընդգծեց․ որ տանիքի բարձրությունը 9 մ 70 սմ է և փոփոխությունից հետո այն ոչ թե կավելանա, այլ կպակասի․ «Այս փոփոխությունը կկատարվի այն ժամանակ, երբ կառավարությունը թույլ տա: Առայժմ շենքը կամրակայվի: Դրա համար այս տարի 46 միլիոն դրամ է հատկացվել»։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն էլ, դիմելով Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանին, ասաց․ «Պարո՛ն Դադասյան, ինձ թվում է՝ այդ թատրոնի բացման ժամանակ կամ երջանկությունից ուշագնաց եք լինելու, կամ մինչև շինարարության ավարտը հրաժարվելու եք թատրոն ունենալու գաղափարից»։

Արա Խզմալյանը հավելեց․ եթե Մնջախաղի թատրոնի շուրջ աղմուկը շարունակվի, իրենց իրավունք կվերապահեն նախկինների աշխատանքին գնահատական տալ։ «Մեզ իրավունք կվերապահենք՝ բարոյական գնահատական տալու հապճեպ, ոչ խելամիտ ու շրջահայաց որոշումների, մասնագիտական կոմպետենտության բացակայության հետևանքով ստեղծված իրավիճակների և այն այն ժառանգության, որը ստացել ենք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Գևորգ Քոչար 21 հասցեում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարությունը հայտարարեց Մնջախաղի թատրոնի նոր շենքի շինաշխատանքների մեկնարկի մասին։ Նախկին Գրապալատի շենքի շուրջ բուռն քննարկումները, սակայն, դեռ շարունակվում են։ Ֆեյսբուքում՝ «Փրկենք տպարանի շենքը» էջ է ստեղծվել, որտեղ մի խումբ մարդիկ ստորագրահավաք են կազմակերպել։

Նելլի Մելքոնյան