Գյումրիի վթարային չորս շենքերի հարցն առաջիկայում կլուծվի

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Գյումրիի՝ բարձր վթարայնությամբ 4 շենքերի բնակիչների բնակարանային հարցը լուծելու վերաբերյալ Շիրակի մարզպետարանի առաջարկը դրական արձագանք է ստացել Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության կողմից:

Քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ 2020-2022 թթ. միջնաժամկետ հատվածում բյուջեից ֆինանսական միջոցներ են նախատեսվել Գյումրիում՝ 3, Սպիտակում և Վանաձորում՝ 1-ական բազմաբնակարան շենքերի կառուցման համար: Բացի այդ՝ արդեն հանձնարարականներ կան Շիրակի մարզպետարանի կողմից բարձրացված 4 վթարային շենքերի խնդրի լուծման ուղղությամբ:

Նշենք, որ Շիրակի մարզում կա 114 բազմաբնակարան բնակելի վթարային շենք, որից 92-ը՝ Գյումրիում:  Ծրագրում ընդգրկված Տիգրան Մեծ 5 հասցեի շենքը, որը Գյումրիի ամենաբանուկ հատվածներից մեկում է գտնվում,  քաղաքի 3-րդ կարգի վթարային է և ապրելու համար խիստ վտանգավոր: Այս շենքում փլուզումները մշտական բնույթ են կրում: Վերջինը հուլիսին էր, երբ 2-րդ հարկի բնակարանի պատշգամբն էր փլուզվել, բարեբախտաբար՝ ոչ ոք չէր տուժել։

Հիմա շենքն ամբողջությամբ բնակեցված չէ, վտանգի առկայության պատճառով բնակիչների մի մասը հեռացել է: Ի դեպ՝ շենքի տանիք նույնպես մասնակի փլվել է:

«Մենք ամեն տարի այս շենքն ընդգրկել ենք միջնաժամկետ ծրագրում, բայց ֆինանսավորում չլինելու պատճառով մինչև այս պահը շենքը մնացել է այդ վիճակում։ Սակայն մենք այս ամսվա մեջ արդեն չորս անգամ դիմել ենք նախարարություն, որպեսզի շենքն անպայման ընդգրկվի առաջնահերթ լուծում պահանջող մարզի հիմնախնդիրների ծրագրում»,- ավելի վաղ Factor.am-ի հետ զրույցում ասել էր Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի գլխավոր մասնագետ Մկրտիչ Ասատրյանը։

Հիմա շենքն արդեն ընդգրկված է ծրագրում, բնակիչներն էլ Factor.am-ի հետ զրույցում նշեցին, որ երկար տարիների սպասումից հետո վերջապես կհիմնանորոգվի ու կկարողանան հանգիստ ապրել։

Ի դեպ, քանի որ շենքը մշակութային արժեք է ներկայացնում, մի մասն էլ ամրացված է, նախատեսվում է իրականացնել վթարային մասի վերականգնում, ամրացում։

Ծրագրում ընդգրկված մյուս վթարային շինություններից են Անտառավան 3-րդ թաղամասի 26 շենքը, Իսահակյան փողոցի 9ա շենքն ու Ղուկասյան փողոցի 29 շենքը։ Ի տարբերություն Տիգրան Մեծ 5 հասցեի շենքի՝ այս շենքերը չեն ամրացվելու: Նախատեսվում է դրանք ապամոտաժել, իսկ բնակիչներին հատկացնել բնակարանի գնման վկայագրեր։ Այս որոշումը, սակայն, դեռ վերջնական չէ, քննարկումները շարունակվում են, Շիրակի մարզպետարանն էլ սպասում է Կառավարության որոշման նախագծին, որը, հավանաբար, մինչև տարեվերջ կլինի։

Էմմա Չոբանյան