Այդ մեքենաները ձեռք են բերվել իմ ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար 2018թ․-ին՝ ըստ օրենքի. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 12:45
Ինչու եմ ես «պրիմիտիվ» ժեստի համար 2 ամիս կալանավորվել. Ռուբեն Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:36
«Ռուբինյանի՝ մարտի 1-ին կալանավորված հայրն անմեղ էր. այո՛, պարոն Քոչարյան, այդպես զարմացած մի նայեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:26
Հենրիխ Մխիթարյան. «Հիմա ես «Ինտերի» ամենատարեց խաղացողն եմ, և դա շատ բան է նշանակում»
03.08.2026 | 12:20
Վեց հրեաներ հարձակվել են Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբեանց վանքի մուտքի դռան վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:10
Այսօր ԱԺ նախագահ կընտրվի // Ուկրաինան Wildberries-ի հերթական պահեստին է հարվածել․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 12:01
Լիխտենշտեյնը զանգվածային կիբերհարձակման է ենթարկվել․ 31,000 մարդու անձնական տվյալ է գողացվել
03.08.2026 | 11:51
Էդ մարդն «Արարատ» անունով ինչ ունի, հիմա վերցնում են. Խամոյանը՝ Ծառուկյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:42
Մենք արդեն փորձառու իշխանություն ենք․ Փաշինյանը ներկայացրեց Մակունցին և հրաժեշտ տվեց Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:35
Վահան Բիչախչյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:30
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները երկուշաբթի կվերսկսվեն
03.08.2026 | 11:19
Վեհափառն ի՞նչ ասաց. Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնում Գարեգին Բ-ի հետ հանդիպումից
03.08.2026 | 11:10
Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը. ՆԳՆ
03.08.2026 | 11:01
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա. hարված է հասցվել Վլադիմիրի պահեստին
03.08.2026 | 10:53
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը չի կարողացել մեդալ նվաճել ԱԱ-ում
03.08.2026 | 10:47
Ի՞նչ կա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից, հրաժարվե՞ց քաղաքացիությունից. Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին օրենքի համաձայն՝ ՀՀ վարչապետը և նրա ընտանիքի անդամները պետական պահպանության ենթակա անձինք են։ Օրենքն ասում է, որ ՀՀ վարչապետը ոչ մի պարագայում չի կարող հրաժարվել պետական պահպանությունից, ինչպես նաև չեն կարող հրաժարվել վարչապետի ընտանիքի անդամները։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը մանրամասնեց, թե ինչպես պետք է պահպանվի պետական պահպանության ենթական անձի պահպանությունը։

«Օրենքն ասում է, որ պետական պահպանության ենթակա անձի պահպանությունն իրականացվում է այդ թվում տրանսպորտային միջոցների կիրառմամբ։ Պետական պահպանության ծառայության աշխատակիցները պետք է ուղեկցեն այդ անձին, նրանք զինված են՝ զենքեր ունեն իրենց հետ, հատուկ միջոցներ և այլն, և այլն։ Պատկերացնենք՝ այդ մարդն, օրինակ՝ անընդհատ երթևեկում է մետրոյով, «Գազել»-ով, ինչպե՞ս է իրականացնելու պահպանությունը։ Պետական պահպանության ենթակա անձին կցված աշխատողները պետք է շարժվելու տրանսպորտ ունենան։ Եվ այն, որ իմ ընտանիքի անդամները որևէ տրանսպորտային միջոցով տեղից տեղ են շարժվում, այդ մեքենան իմ ընտանիքի անդամի համար չի գնված, այդ մեքենան գնված է պետական պահպանության ծառայության աշխատողների համար, որոնք իրականացնում են վարչապետի ընտանիքի անդամի անվտանգությունը։ Նույն տրամաբանությամբ՝ այն մեքենայով, որով ես եմ շրջում, այդ մեքենան իմը չէ, այդ մեքենան պետական պահպանության ծառայությանն է»,- մանրամասնեց Փաշինյանը։

Նա նկատեց՝ վերջերս, երբ որ Մարիամը վարորդական իրավունք էր ձեռք բերել, ինքն իրենց՝ 2008 թվականի արտադրության «Nissan»-ով փորձել է շրջել քաղաքում, և այդ դեպքում պետական պահպանության մեքենան իր հետևից գնում էր և ստացվում էր, որ իր ընտանիքի անդամը շարասյունով է շրջում Երևանում։ Դրա համար որոշ ժամանակ անց դադարեցրեց վարել։ «Երբ այս թեման բարձրացվեց, ես զանգահարեցի Պետական պահպանության ծառայության պետի պարտականությունները կատարողին և աշխատակազմին՝ հարցրեցի՝ 2019 թվականին մեքենա ձեռք բերվե՞լ է, թե՝ ոչ։ Նրանք ասացին, որ ոչ ձեռք չի բերվել, իսկ հարցին, թե նախկինում ձեռք բերվե՞լ է, պարզվեց, որ այո, 2018 թվականին մեքենաներ են ձեռք բերվել»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։